Հայկական սփյուռքի ուժն ու թուլությունը - 19 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 19 » Հայկական սփյուռքի ուժն ու թուլությունը
23:02
Հայկական սփյուռքի ուժն ու թուլությունը

Վերջին օրերը, մի շատ կարևոր խնդիր ջրի երես հանեցին: Չնայած ռուսահայությունը հայկական սփյուռքի ամենա մեծաթիվ, ինչու չե, նաև ամենա հարուստ մասն է, սակայն Ռուսաստանում որևէ քաղաքական, կամ լուրջ տնտեսական կշիռ չունի: Այդ երկրում ընտրություններ չկան, իշխող էլիտաներն էլ հայերին ուղղակի չեն վստահում են: Ռուսահայությունը նաև ամենա արագ լուծվող սփյուռքն է, արդեն 20-30 տարի հետո քչերն են այստեղ հայերեն խոսելու: Հաշվի առնելով ռուսական պատմության մշտական վայրիվերումները, ռուսահայությունը նաև եղածը կորցնելու մեծ 'շանսեր' ունի: Ռուսահայությունը մնացած հակական սփյուռքի նման, Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն չունի, դա էլ փաստ է: Ի՞նչ պետք է անել: Այժմ հայկական սփյուռքի ԹԻՎ 1 խնդիրը պիտի լինի վիզաների վերացման հարցը Հայաստանի և Արևմուտքի միջև: Որպեսզի հայկական անձնագրով քաղաքացին իսրաելցու պես ազատ տեղաշարժվի աշխարհով մեկ: Վստահ եմ, այս դեպքում շատ հայեր նախքին Սովետից կձգտեն գոնե ֆորմալ ՀՀ քաղաքացի դառնալ: Դա մի միյայն օգուտ է լինելու համայն հայության համար: Ինչքան շատ հայեր Ռուսաստանից տեղափոխվեն Ամերիկա և Եվրոպա,այնքան հայությունն ուժեղանալու է: Մեր նոր սերունդը տաղանդավոր է, համառ և անվախ, այդ սերմը ԱԶԱՏ աշխարհում շատ լավ ծիլեր է տալու: 'Արի տուն' -ը օգուտ չի տալու, 'դեմոկրատական Հայաստանին' սպասելն էլ անհավանական է թվում: Իսկ 'վիզաների' կոնկրետ քայլով շատ մեծ խնդիր է լուծվելու: Հայաստանը շատ առումներով փոխվելու է: Ափսոս է սերունդը, մենք այդքան շատ չենք, ոչ էլ այդքան հիմար պիտի լինենք, որ լավ ՍԵՐՄԸ թողնենք տայգայում, դա կորածի հաշիվ է...


 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ara.ArAya.3/posts/10202968198640952?ref=notif¬if_t=close_friend_activity

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 540 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar