Հայկական դրամների պատմությունը - 20 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 20 » Հայկական դրամների պատմությունը
16:15
Հայկական դրամների պատմությունը
Հայաստանի Հանրապետության մետաղադրամների նոր շարքը թողարկվել է 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով: 20 դրամ անվանական արժեքով մետաղադրամը առաջինն է դրվել շրջանառության մեջ. 2003 թվականի հունիսի 1-ից: 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 2003 թվականի մարտի 31-ից: 2004 թվականի դեկտեմբերի 1-ին շրջանառության մեջ դրվեց 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը: Նոր շարքի մետաղադրամների ուրվագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության և Հայաստանի դիզայներների միության անդամ Կարապետ Աբրահամյանը: 1999 թվականի մարտի 1-ին շրջանառության մեջ է դրվել 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: Թղթադրամի դիմերեսին պատկերված է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի դիմանկարը, իսկ դարձերեսին` հին Երևանի փողոցներից մեկը` երկհարկանի շենքով և երկձի կառքով: Թղթադրամը վերաթողարկվել է 2001 թվականին: Նոր նմուշի թղթադրամն իր ձևավորմամբ կրկնում է նախորդ թողարկումը և տարբերվում է միայն նոր պաշտպանական հատկանիշների կիրառմամբ: 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի ուրվագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության և Հայաստանի դիզայներների միության անդամ Աշոտ Մանուկյանը: 1999 թվականի նմուշի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամը շրջանառության մեջ է դրվել 2000 թվականի հուլիսի 1-ին: Թղթադրամի դիմերեսին պատկերված է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի դիմանկարը, իսկ դարձերեսին` Մարտիրոս Սարյանի` Լոռվա բնությունը պատկերող կտավը: Թղթադրամը վերաթողարկվել է 2003 և 2005 թվականներին: Նոր նմուշի թղթադրամների ձևավորումը տարբերվում է նախորդ թողարկումից նոր պաշտպանական հատկանիշների կիրառմամբ: 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամի ուրվագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության և Հայաստանի դիզայներների միության անդամ Աշոտ Մանուկյանը: 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամը շրջանառության մեջ է դրվել 2003 թվականի նոյեմբերի 1-ին: Թղթադրամի դիմերեսին պատկերված է հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի դիմանկարը, իսկ դարձերեսին` քսաներորդ դարասկզբի Գյումրիի տեսարան: Թղթադրամը վերաթողարկվել է 2006 և 2008 թվականներին: 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամի ուրվագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության և Հայաստանի դիզայներների միության անդամ Աշոտ Մանուկյանը: 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամը շրջանառության մեջ է դրվել 1999 թվականի մարտի 1-ին: Թղթադրամի դիմերեսին պակերված է հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի դիմանկարը, իսկ դարձերեսին` դրվագ վերջինիս հայտնի <> բնանկարից: Թղթադրամը վերաթողարկվել է 2007 թվականին: Նոր նմուշի թղթադրամը նախորդից տարբերվում է իր չափսերով և որոշ պաշտպանական հատկանիշներով: 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամի ուրվագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության և Հայաստանի դիզայներների միության անդամ Աշոտ Մանուկյանը: 2001 թվականին թողարկվել է Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության պատմության մեջ առաջին հոբելյանական թղթադրամը` 50000 դրամ անվանական արժեքով, որը նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին: Թղթադրամի դիմերեսին պատկերված է Սբ. Էջմիածնի Մայր Տաճարը, իսկ դարձերեսին` Սբ. Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ մեծ արքան` հայ եկեղեցին ձեռքերի վրա բարձրացնելիս: 50000 դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամի ուրվաագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռուբեն Արուտչյանը: 2009 թվականի օգոստոսի 24-ից շրջանառության մեջ է դրվել 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: 100000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամի վրա պատկերված է Եդեսիայի թագավոր Աբգար Ե-ն, ով, համաձայն հայ պատմիչների, եղել է քրիստոնեությունը ընդունած առաջին հայ թագավորը: Նա մատնացույց է անումՔրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակը`փակցված թագավորական դրոշի վրա: Թղթադրամի դարձերեսին պատկերված է Հիսուսի աշակերտ Թադեոսի (12 աշակերտներից մեկը) կողմից կտավի փոխանցումը Աբգար Ե թագավորին և վերջինիս հրաշալի ապաքինումը: Թղթադրամի ուրվագծի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Հարություն Սամուելյանը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 987 | Ավելացրեց: HOVO | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar