Հայաստանը
«Մանկական եվրատեսիլ- 2013»-ում կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը՝
«Շոկո ֆաբրիկա» երգով: Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթին
ստացվել է մասնակցության 82 հայտ, որից 12-ը ընտրվել է ազգային
նախընտրական փուլում ներկայանալու համար: Հաղթողի անունը որոշվել է
պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստաքվեարկության արդյունքներով՝ 50/50
հարաբերակցությամբ: Ժյուրիի կազմում են եղել երգչուհի Սյուզան Մարգարյանը,
երաժշտագետ Նաիրա Գյուրջինյանը, երգահան Արա Գևորգյանը, երաժիշտ,
գործիքավորող Արա Թորոսյանը: Ժյուրիի որոշմամբ՝ տրվել են նաև խրախուսական
մրցանակներ: 2-րդ տեղը գրաված մասնակիցներ Դավիթը և Էռնան հնարավորություն
ստացել են մեկնելու Կիև և հայտարարելու Հայաստանի կողմից տրվող միավորները:
Իսկ ահա 3-րդ տեղը գրաված Happy day խումբը հնարավորություն ստացել է
նկարահանվելու մանկական երաժշտական սերիալում: Ընտրություն կատարելիս
հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու
պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու
հիթային լինելը: