Հայաստանում ևս փորձում են օրինականացնել միասեռ ամուսնությունները. «Հայոց աշխարհ» - 28 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 28 » Հայաստանում ևս փորձում են օրինականացնել միասեռ ամուսնությունները. «Հայոց աշխարհ»
15:20
Հայաստանում ևս փորձում են օրինականացնել միասեռ ամուսնությունները. «Հայոց աշխարհ»

Հարցազրույց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

-Վերջերս ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները եւ նրանց շահերը պաշտպանող կազմակերպությունները նորից սկսել են ակտիվություն ցուցաբերել՝ հավաքներ ու տարատեսակ միջոցառումներ կազմակերպելով եւ հերթական անգամ հասարակությանն իրենց գոյության մասին հիշեցնելով: Ինչո՞վ է դա պայմանավորված: 
-Այդ ակտիվությունն ինքնանպատակ չէ: Միասեռականները հերթական անգամ ցանկություն ունեն սեփական շահերն ու իրավունքները պաշտպանելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններ ընդունել տալ կառավարությանը, ինչը իրենց հնարավորություն կտա ավելի լայն լիազորություններ ունենալ մեր հասարակության մեջ՝ ընդհուպ միասեռական ընտանիքներ ստեղծելը:

Մասնավորապես մայիսի 17-ին, որն ի դեպ տրանսֆոբիայի եւ հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է, «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը փակ քննարկում էր կազմակերպել «Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններ՝ ԼԳԲՏ-ի անձանց իրավունքների պաշտպանության համար» թեմայով, որին ներկա էին միասեռականների իրավունքները պաշտպանող մյուս կազակերպությունները եւս։ Ինչպես նաեւ այդ համայնքին ու նրանց ոգեշնչող ՀԿ-ներին ֆինանսապես եւ բարոյապես աջակցող Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանները, Վրաստանում Նիդերլանդների դեսպանության նեկայացուցիչը:

Միջոցառման ժամանակ Մեծ Բրիտանիայի դեսպանը չթաքցրեց, որ նպատակ ունեն Հայաստանում ԼԳԲՏ-ների համար նպաստավոր օրենսդրական դաշտ ստեղծել։ Իր խոսքով, դեսպանատների աջակցությամբ պետք է Հայաստանում համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծվի, որով կկանխվի խտրական վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Դա, ըստ նրա, Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերակայություններից մեկն է, եւ նրանք իրենց փորձառությունն այդ բնագավառում փոխանցում են այլոց, այդ թվում՝ Հայաստանին:
Ի դեպ, այդ ուղղությամբ Հայաստանում արդեն հստակ եւ ուղղորդված քայլեր են իրականացվում: Դեռ 2015թ. դեկտեմբերի 11-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվեց «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային ֆինանսավորման համաձայնագիրը, որը պարտավորեցնում է Ազգային ժողովին 2016թ. վերջին ընդունել «Խտրականության դեմ» եւ «Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ» օրենքները:
Համաձայնագրում նշվում է, որ այդ օրենքներն ընդունելու դեպքում Եվրամիությունը դրանք կյանքի կոչելու համար 12 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ 4 փուլով մինչեւ 2018թ.: Մայիսի 17-ի հավաքի ժամանակ նաեւ այս օրենքների նախաձեռնությունները, դրանք ընդունելու հնարավորություններն են քննարկվել: ԼԳԲՏ համայնքը մեծ հույսեր է կապում այդ նախագծերի ընդունման հետ, քանի որ դրանցում ներկայացված որոշ դրույթներ ուղղված են հենց այդ համայնքի ներկայացուցիչների իրավունքները մեր հասարակության մեջ գերակա դարձնելուն:
-Եթե չեմ սխալվում, այդ նախագծերը մի քանի տարի առաջ են շրջանառության մեջ դրվել, այսինքն՝ արդեն գոյություն են ունեցել նախքան համաձայնագիրը ստորագրելը, սակայն մինչ օրս չեն ընդունվել:
-Այո, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը դեռ 2014թ. ներկայացվել է Ազգային ժողով, սակայն այդպես էլ չի քննարկվել եւ որպես առաջարկ մինչ օրս դրված է գրադարակին: «Խտրականության մասին» օրենքն ավելի վաղ՝ 2013թ. է շրջանառության մեջ դրվել, սակայն այդպես էլ չի ներկայացվել ԱԺ: Եվրամիության հետ կնքված պայմանագիրը նպատակ ունի ի վերջո օրենքներն ընդունել տալ եւ վերջնականապես փակել այդ հարցը:
Սակայն այժմ այդ օրենքների նախագծերը վերափոխված ձեւով պետք է քննարկման դրվեն, դրանք վերանայման փուլում են, եւ կարծում եմ, որ միասեռականներին պաշտպանող դրույթներն ավելի անկեղծ բովանդակությամբ կշարադրվեն նոր տարբերակներում»:


 OpenBlog.am

Բաժին: Հասարակություն | Դիտումներ: 580 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 4.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar