Հայաստանում եւս 1 ընկերություն կզբաղվի 4G ցանցի ստեղծմամբ - 1 Հոկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 12.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հոկդեմբեր » 1 » Հայաստանում եւս 1 ընկերություն կզբաղվի 4G ցանցի ստեղծմամբ
18:57
Հայաստանում եւս 1 ընկերություն կզբաղվի 4G ցանցի ստեղծմամբ

«Յուքոմը» հաստատվել է որպես նախաորակավորված ընկերություն՝ 801-811 ՄՀց եւ 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով կազմակերպված մրցույթում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:  Նշենք, որ այս հաճախականություններն օգտագործվում են չորրորդ սերնդի 4G/LTE (Long Term Evolution) հեռահաղորդակցային ցանց կառուցելու համար։ Այսպիսով՝ «Յուքոմը» կարող է դառնալ երկրորդ ընկերությունը Հայաստանում, որը կզբաղվի 4G ցանցի կառուցմամբ: «Ղ-Տելեկոմն» այդպիսի ցանց շահագործում է 2011 թվականից:  «Յուքոմը» միակ ընկերությունն է, որը հայտ է ներկայացրել ՀԾԿՀ հայտարարած մրցույթին մասնակցելու համար:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 609 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar