Հայաստանի նոր Կարմիր գիրքը հաստացել է եւ կազմվել նոր չափանիշներով - 14 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 14 » Հայաստանի նոր Կարմիր գիրքը հաստացել է եւ կազմվել նոր չափանիշներով
18:41
Հայաստանի նոր Կարմիր գիրքը հաստացել է եւ կազմվել նոր չափանիշներով
Շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի Կարմիր գիրքն արդեն պատրաստ է: 

Ի տարբերություն 1989-ի հրատարակության՝ նորում տեղ են գտել նաեւ սնկերի ու անողնաշարավորների բաժիններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի բնապահպանության նախարարության կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը: Նրա խոսքով՝ նոր Կարմիր գրքի տեսակները գնահատվել են նոր՝ Բնապահպանության միջազգային կազմակերպության ստույգ չափանիշներով: «Պետք է ասեմ, որ, ցավոք սրտի, Գիրքը նաեւ հաստացել է: Ոչ միյան այն պատճառով, որ նոր բաժիններ են ավելացել կամ տեսակներն ուրիշ ստանդարտներով են գնահատվել, այլ մեր կենսամիջավայրում ավելացել է անտրոպոգեն գործոնը»,-նշեց Տ. Դանիելյանը՝ հավելելով, որ մարդու ազդեցությունը էկոհամակարգին խիստ վատթար հետեւանքներ է ունենում՝ ընդհուպ Կարմիր գիրք «հաստացնելը»: 

Ինչպես տեղեկացրեց կենսաբազմազանության բաժնի պետը, նոր Գրքի կազմման աշխատանքները, որում իրենց մասնակցությունն են ունեցել 40-ից ավելի մասնագետներ, սկսվել էին դեռ 2006-ից: 2010-ի վերջին ոչնչացման եզրին հայտնված կենդանատեսակների եւ բուսատեսակների ժողովածուն ավարտուն տեսքի է բերվել: Այն, ինչպես եւ հինը, բաղկացած է 2 հատորից՝ կենդանիներ ու անողնաշարավորեր, բույսեր եւ սնկեր: Նոր Կարմիր գրքում ընդգրկված բույսերը 452 տեսակ են՝ հնի 367-ի փոխարեն, կենդանիները 153՝ նախկինի 99-ի փոխարեն: Այս ամենին ավելացել է նաեւ 40 տեսակ սունկ եւ 155 տեսակ անողնաշարավոր:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 2397 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 4.3/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar