Հայաստանի հավաքականը Դուբլիում 1:2 հաշվով պարտվեց իռլանդացիներին եւ մնաց երրորդ տեղում - 11 Հոկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 02.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Հոկդեմբեր » 11 » Հայաստանի հավաքականը Դուբլիում 1:2 հաշվով պարտվեց իռլանդացիներին եւ մնաց երրորդ տեղում
23:50
Հայաստանի հավաքականը Դուբլիում 1:2 հաշվով պարտվեց իռլանդացիներին եւ մնաց երրորդ տեղում

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը Դուբլինում 1:2 հաշվով պարտվեց Իռլանդիայի հավաքականին եւ 17 միավորով մնաց B խմբի երրորդ տեղում:

Իսպանացի Իտուրալդե Գոնսալերի չափազանց վիճարկելի մրցավարության պայմաններում Հայաստանի հավաքականն առաջադրանքը կատարել չկարողացավ: Արդեն 27-րդ րոպեին Վարդան Մինասյանի թիմը մնաց տասը ֆուտբոլիստներով: Մրցավարը համարեց, որ տուգանային հրապարակից դուրս ձեռքով է խաղացել Ռոման Բերեզովսկին: Նա վերջին հույսի խախտման համար ստացավ կարմիր քարտ եւ հեռացվեց: Էդգար Մալաքյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ երիտասարդ ու անփորձ ֆուտբոլիստ Արսեն Պետրոսյանը:

Առաջին խաղակեսի վերջում, 43-րդ րոպեին Վալերի Ալեքսանյանը, փորձելով գնդակը դուրս բերել անկյունային, դարձավ ինքնագոլի հեղինակ:

60-րդ րոպեին Էյդեն Մաքգիդիի փոխանցումից հետո Ռիչարդ Դանը կրկնապատկեց հաշիվը: Դարպասապահ Արսեն Պետրոսյանը սխալվեց` չկարողանալով կասեցնել փոխանցումը:

Երկու րոպե անց Հենրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը` 2:1:

81-րդ րոպեին Կարլեն Մկրտչյանին դեմքին արմունկով հարվածելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ Քեւին Դոյլը եւ Իռլանդիայի հավաքականը եւս մնաց տասը ֆուտբոլիստներով:

Սակայն փոխել հաշիվը Հայաստանի հավաքականը չկարողացավ, իսկ Իռլանդիային անհրաժեշտ էր ընդամենը ոչ ոքի:



Լուրեր Հայաստանից - NEWS.am


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 645 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.7/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar