Հայաստան - Իտալիա՝ 1:3 - 12 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 23.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 12 » Հայաստան - Իտալիա՝ 1:3
22:52
Հայաստան - Իտալիա՝ 1:3


2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի «Հրազդան» ստադիոնում 1:3 հաշվով պարտվեց Իտալիայի ազգային թիմին: Իտալացիները բավական վստահ սկսեցին հանդիպումը եւ արդեն երրորդ րոպեին կարող էին բացել հաշիվը, սակայն Պաբլո Օսվալդոյի հարվածից հետո հիանալի խաղաց Ռոման Բերեզովսկին: Րոպեներ անց Անդրեա Պիրլոն տուգանայինից գերազանց հարված կատարեց, բայց այս դեպքում եւս Բերեզովսկին հիանալի գործեց: Այնուամենայնիվ, 11-րդ րոպեին գնդակը հայտնվեց Հայաստանի թիմի դարպասում: Տուգանային հրապարակում գնդակը դիպավ Հրայր Մկոյանի ձեռքին: Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Անդրեա Պիրլոն՝ առաջ մղելով իտալացիներին: Խփած գոլից հետո իտալացիները շարունակում էին կառավարել խաղը եւ մի քանի գոլային պահ կորցրեցին, իսկ Հայաստանի թիմի ֆուտբոլիստները սկսեցին ավելի վստահ գործել՝ դուրս գալով սեփական կիսադաշտից: Աստիճանաբար Վարդան Մինասյանի թիմի գրոհներն ավելի վտանգավոր էին դառնում: 27-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարվեց: Հենրիխ Մխիթարյանը, պատռելով իտալացիների պաշտպանությունը, գրավեց Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը՝ խփելով դաշտի տերերի պատասխան գնդակը՝ 1:1: Առաջին խաղակեսում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին եւ թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:

Հայաստանի հավաքականը շատ ակտիվ սկսեց երկրորդ խաղակեսը եւ երկու վտանգավոր հարված կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ: Դավիթ Մանոյանի եւ Արաս Օզբիլիսի հարվածներից հետո Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Բուֆոնը փրկեց իտալացիներին: 65-րդ րոպեին հյուրերը դարձյալ առաջ անցան հաշվի մեջ: Պիրլոն գնդակը կախեց տուգանային հրապարակ, իսկ Դանիելե Դե Ռոսին մոտ տարածությունից գլխի հարվածով խփեց Իտալիայի թիմի երկրորդ գնդակը: Խաղի վերջնամասում դաշտի տերերը հաշիվը հավասարեցնելու իրական հնարավորոություն ունեցան, բայց Յուրա Մովսիսյանը, փոխանցում ստանալով Հենրիխ Մխիթարյանից, մի քանի մետրից շեղ հարվածեց: 82-րդ րոպեին Պաբլո Օսվալդոն երրորդ գնդակն ուղարկեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 3:1: 

Այս հաղթանակից հետո իտալացիները վաստակեցին 7 միավոր եւ գլխավորեցին B խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանի թիմը երեք միավորով չորրոդ տեղում է: Բուլղարիան ու Չեխիան ունեն 4-ական միավոր, Դանիան՝ մեկ, իսկ Մալթան կրել է երեք պարտություն:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար

B խումբ

Հայաստան - Իտալիա՝ 1:3

Հենրիխ Մխիթարյան, 27 – Անդրեա Պիրլո, 11 (11մ.), Դանիելե Դե Ռոսի, 65, Պաբլո Օսվալդո, 82

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Վալերի Ալեքսանյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Արտակ Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Էդգար Մանուչարյան, 65), Դավիթ Մանոյան (Արթուր Սարկիսով, 76),, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Կրիստիան Մաջո, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Դոմենիկո Կրիշիտո, Դանիելե Դե Ռոսի, Անդրեա Պիրլո (Էմանուելե Ջակերինի, 74), Կլաուդիո Մարկիզիո, Ռիկարդո Մոնտոլիվո (Անտոնիո Կանդրեւա, 87), Պաբլո Օսվալդոն, Սեբաստիան Ջովինկո (Ստեֆան Էլ Շարավի, 60)


 

Բաժին: Սպորտ | Դիտումներ: 907 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.5/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar