Հայ կինը մնում է հայ կին (փոքրիկ հետազոտություն) - 14 Հոկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հոկդեմբեր » 14 » Հայ կինը մնում է հայ կին (փոքրիկ հետազոտություն)
20:55
Հայ կինը մնում է հայ կին (փոքրիկ հետազոտություն)

Մի փոքրիկ հետազոտություն կատարեցի հիմնված բլոգում վերջերս տեղադրված «Ձեր կանացիության աստիճանը» հոգեբանական թեսթի արդյունքների վրա: Իհարկե այս շատ փոքրիկ հետազոտության արդյունքները չեն կարող 100% արդյունք ապահովել: Այն կարելի է համարել մոտավոր՝ հաշվի առնելով թե՛ հոգեբանական թեսթի սխալի տոկոսը, թե որոշ հարցվողների ոչ ազնիվ պատասխանները: Թեսթին մասնակցել են 427 հոգի, որոնցից 6-ը ստացել է համար 1 արդյունքը, մեծամասնությունը՝ 406 հոգի համար 2 արդյունքը և 18 հոգի համար 3 արդյունքը (տե՛ս նկար 2):


Արդյունքները բավական ուրախալի են, քանի որ թեսթ անցածների մեծ մասը ստացել էին թեսթի ամենադրական և հայեցի, համար 2 արդյունքը, այն է՝ «Դուք ի ծնե «տնային» կին եք` Ձեր բնավորությամբ, սովորույթներով: Դուք կանացի եք յուրովի, Ձեր հանգստությամբ, հոգատարությամբ, ուղղակի կրքոտ չեք: Դուք հոգ եք տանում Ձեր տան ու ընտանիքի, այլ ոչ թե Ձեր զգեստապահարանի և բիզնեսի մասին: Սիրում եք ավելի շատ Ձեր երեխաներին, քան տղամարդկանց ուշադրությունը: Ձեր կողքի տղամարդը պետք է Ձեզ պաշտպանի և մի քիչ էլ իշխի Ձեզ: Զգույշ եղեք, որպեսզի չկորցնեք Ձեր տղամարդուն: Հետևեք ձեր արտաքինին»: Ճիշտ է արդյունքում նաև նշվում է բացասական կողմ, որը կարծում եմ օրինաչափ է, քանի, որ ոչինչ և ոչ ոք չի կարող լինել իդեալական: Փաստորեն ի ուրախություն մեզ, հայ կինը դեռևս պահպանում է իր վսեմ կոչումը՝ լինել «տան Աստվածուհին», անթերի մայր և նվիրված կին:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 816 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.2/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar