Հավատարմությունն ըստ աստղագուշակի նշանների - 29 Հոկտեմբերի 2015 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հոկդեմբեր » 29 » Հավատարմությունն ըստ աստղագուշակի նշանների
08:06
Հավատարմությունն ըստ աստղագուշակի նշանների

Հարմար տեղավորվում ենք ու ուսումնասիրում Աստղագուշակի նշանները: Այսօր խոսելու ենք հավատարմության մասին:

Խոյ

Եթե Խոյի կապանքը չափազանց երկար է, ապա նա կարող է չդիմանալ գայթակղությանը: Երբեմն նա դավաճանում է միայն որպեսզի պարծենալու հնարավորություն ունենա: Բայց եթե նրան են դավաճանում՝ Խոյն ունակ է ամենադաժան վրեժխնդրության:

Ցուլ

Ցուլն իր էությամբ արկածախնդիր չէ: Նրան հուսալի զուգընկեր է պետք, որպեսզի ինքն իրեն դավաճանի:

Երկվորյակ

Բացարձակապես չի կարողանում ստել ու թաքցնել դավաճանությունը: Ցավոք, հաճախ նրանք դավաճանում են ձեզ քաջ ծանոթ մեկի հետ:

Խեցգետին

Եթե Խեցգետինը զուգընկերոջ հետ հարաբերություններում դժբախտ է, նա սկսում է մխիթարություն փնտրել այլ տեղերում: Եթե Խեցգետինը դավաճանում է, ձգտեք չմիջամտել: Ամբողջ մեղքը բարդեք նրա վրա, ով ձեզ պատմել է այդ դավաճանության մասին, իսկ Խեցգետնին ներեք:

Առյուծ

Առյուծը չափազանց հպարտ է դավաճանելու համար: Մի՞թե Առյուծը կարող է սխալվել իր ընտրության հարցում: Հարաբերություններում պետք է իրոք շատ լուրջ խնդիրներ լինեն, որպեսզի Առյուծը դավաճանի:

Կույս

Մանր-մունր արկածները նրա համար խորթ չեն, բայց դրանք հազվադեպ են վերածվում իսկական զգացմունքի: Բացի դրանից Կույսերը տանել չեն կարողանում իրենց հեղինակությունը վտանգելը ու հենց միայն այդ պատճառով հավատարիմ են մնում:

Կշեռք

Այս ռոմանտիկ ու հիասքանչ արարածները բավականին հաճախ են սիրահարվում, բայց ամեն դեպքում միշտ տուն են վերադառնում: Եթե նրանք ամուսնանում են, ապա իրենց պատասխանատու են զգում զուգընկերոջ նկատմամբ: Ամուսնալուծությունը Կշեռքի համար անընդունելի է:

Կարիճ

Լուրջ է վերաբերվում սիրուն ու ամուսնությանը: Կարիճը երբեք չի դավաճանում՝ գուցե միայն այն դեպքում, երբ բոլորովին չի սիրում իր զուգընկերոջը:

Աղեղնավոր

Աղեղնավորը մյուս նշաններից ավելի հեշտ է տրվում գայթակղությանը: Եթե դավաճանելու հնարավորություն լինի՝ Աղեղնավորն անպայման կօգտվի դրանից: Նա պարզապես ի վիճակի չէ դիմադրել, ու նրա զուգընկերները պետք է հաշվի առենն այս հանգամանքը:

Այծեղջյուր

Եթե Այծեղջյուրն ամուսնացած չէ, ապա աչքի չի զարնում հավատարմությամբ: Պատկերացրեք, որ ձեր առջեւ բացել են շոկոլադի տուփը ու առաջարկել են մեկ կոնֆետ ընտրել: Բայց եթե Այծեղջյուրը կարողանա վստահ լինել զուգընկերոջ հավատարմության հարցում, ապա ինքն էլ նրան հավատարիմ կմնա:

Ջրհոս

Ջրհոսը շատ անկախ է, չի սիրում երբ իրեն ասում են, թե ինչպես պետք է իրեն պահի: Նրա անկանխատեսելիությունը հավատարմության հարցը բավականին խնդրահարույց է դարձնում: Եվ դուք պետք է նկատի ունեցեք այս հատկանիշը:

Ձկներ

Ձկներն ատում են, երբ ուրիշներն են անհավատարիմ: Եթե դուք նրանց դավաճանեք, ապա նույնիսկ չերազեք հարաբերությունները պահպանելու հնարավորության մասին: Եթե Ձկներն իմանան այդ մասին, ձեր կյանքն իսկական դժոխքի կվերածվի: Մյուս կողմից էլ՝ գայթակղությանը դիմանալու հարցում Ձկներն իրենք իրենց դժվարությամբ են զսպում:


 Նյութի աղբյուր՝ http://style.news.am/arm/news/25639/havatarmutyunn-yst-astxagushaki-nshanneri.html

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1175 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar