Հաճախ ժպտացեք - 17 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 17 » Հաճախ ժպտացեք
13:51
Հաճախ ժպտացեք

Մեր ազատության չափը կախված է նրանից, թե ինչքան հաճախ ենք մենք ժպտում: Ինչքան բացասական են մեր մտքեր այնքան լարված է մեր դեմքը: Երբ ամեն ինչի մասին լավ ենք մտածում դեմքը ակամայից լուսավոր է դառնում` թեթևանում և լույս հաղորդում: Ժպիտը հանգստացնում է դեմքի լարվածությունը և բարձրացնում տրամադրությունը: Եթե հաճախ ժպտաք կբարձրանա ձեր մտածողության մակարդակը:

Միշտ մտածեք, որ`
.Ամեն առավոտ ձեզ սպասվում է նոր օր, որը երբեք չի եղել
.Ամեն առավոտ ձեզ սպասում է նոր կյանքը, որը երբեք չեք տեսել
.Ամեն առավոտ դուք լսելու եք նոր ձայներ, որոնք երբեք չեք լսել
Դու երբեք չեք իմացել այս հիանալի աշխարհի և նրա գաղտնիքների մասին, և ահա կբարձրանա ձեր տրամադրությունը:
ժպիտը դա կարևոր ազդանշան է, որն օգնում է ստեղծել և պահպանել լավ տրամադրությունը: Լավ տրամադրության համար լսեք ձեր սիրած երգերը : Փողոց դուրս գալուց առաջ նայեք ձեզ հայելու մեջ և ժպտացեք ինքներդ ձեզ:
Ժամանակ մի կորցրեք արթնացեք և ժպտացեք:
Թող նոր օրը ձեզ բերի ուրախություն և հաջողություն:

Հեղ.` Սիրան Մանուկյան


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1635 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.3/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar