Հասկանում ես,որ մեծացել ես,երբ.... - 30 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 30 » Հասկանում ես,որ մեծացել ես,երբ....
20:19
Հասկանում ես,որ մեծացել ես,երբ....

Քեզ համար "Ինչ հագնել վաղը?" հարցը ավելի կարևոր է "Ով է սպանել Քենեդիին?" հարցից:

Երբ հիշում ես,որ առաջին դասարանում ավարտողների հետ "դուք"-ով էիր խոսում ու հիմա արդեն քեզ հետ են փոքրերը էդպես խոսում,դու էլ մի լավ զարմանում ես :

Երբ ծխող մարդկանց չես նայում որպես այլմոլորակային,դա քեզ համար արտառոց բան չէ: Դասարանիդ տղաների գրպաններում միշտ ծխախոտի տուփ կա ու նրանց ծխելը քեզ համար հասարակ երևույթ է:(Իսկ դա շատ վատ է)

Հասկանում ես,որ թրաշ միայն հայրիկն ու քեռին չունեն:Թրաշ կարող են ունենալ նաև երիտասարդները:Ու դասարանիդ տղաներն էլ "քառասունքի" թրաշով են գալիս դպրոց:

Դու չես փախնում դասից,դու ուղղակի վերցնում ես պայուսակդ,ասում ես."Ես գնում եմ" ու հանգիստ դուրս ես գալիս:Քեզ չեն էլ փորձում կանգնեցնել:

Էլ չենք գնում բուֆետից բուլկի ու "կոռժիկ"առնելու: Չենք թափառում փողոցներում...Ժամանակ չկա:Պարապում ենք,պետք է ընդունվենք:

Հասկանում ես,որ ուսուցիչն էլ է մարդ: Ավելին,նա կարող է քեզ հասկանալ,ընդունել քո կարծիքը,հասկանալ քեզ:

Բացակայելու համար արդեն չեն զայրանում,մտնում են վիճակիդ մեջ:

Գիշերներով չքնելու ու պարապելու պատճառով քեզնից անկախ սկսում ես շպարվել,որովհետև ուռած աչքերիդ անհնար է նայել:

Չես հասցնում տեսնել ընկերներիդ: Բոլորը զբաղված են,անհնար է որևէ մեկին ազատ գտնել:Դու ինքդ էլ ազատ ժամանակ չունես: Ավարտող աշակերտից անպակաս է կարոտը)))

Ոչ մի համերգ,երեկույթ,ծնունդ,չես կարողանում ամբողջական վայելել:Ուշք ու միտքդ դասերիդ հետ են,փշերի վրա նստած ես լինում:Որտեղ էլ լինես,տուն ես շտապում,որ դասերդ ու պարապմունքներդ հասցնես անել:Արդեն չես կարող ժամերով թրև գալ:

Սովորում ես սեղանի վրա,հենց դասի ժամանակ քնել:Ուրիշ ելք չունես: Քեզ էլի հասկանում են,չեն արթնացնում:

Չկա աշխարհում ավելի մեծ երջանկություն,քան վերջին պարապմունքիդ ժամանակ գրված թեստի բարձր բալերը!!Ուռա~ !! :D

"Մինչև չընդունվեմ` չեմ սիրահարվելու:Վերջ:"

Երբ ծնողները էլ չեն ասում." Արագացրու,ուշանում ես" : Արդեն դու ես որոշում,թե որ ժամից գնաս դպրոց , կամ էլ ` չգնաս))

 

Դիտումներ: 913 | Ավելացրեց: MISS | Գնահատական: 3.8/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 NaZ • 08:18, 01.07.2012
6 6 6 6 6 6 6 6
avatar
2 mane-and-you • 16:23, 01.07.2012
9 6 mi ban el es avelacnem,,,,, erb vor tun@ ches linum 5 ropen mek chen zangum,, asum usha arden tun ari/// 9 9 9 9 xd
ComForm">
avatar