Հարձակում Yahoo-ի հաշիվների վրա - 15 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 15 » Հարձակում Yahoo-ի հաշիվների վրա
13:48
Հարձակում Yahoo-ի հաշիվների վրա

D33Ds Company հակերային խումբը իրենց կայքում տեղադրել է մի տեքստային ֆայլ, որը պարունակում է Yahoo կայքի 453492 օգտատերերի էլեկտրոնային հասցեներ ու գաղտնաբառեր: Ամենայն հավանականությամբ տվյալները հավաքված են SQL Injection-ի միջոցով, քանի որ տեքստային ֆայլը պարունակում է 2700-ից ավել տողերի ու սյունակների անուններ, ինչպես նաև SQL-ի 298 փոփոխականներ: Կասկածներ կան նաև, որ հարձակումը կատարվել է Yahoo Voice ծառայության վրա, քանի որ տեքստային ֆայլում կա dbb1.ac.bf1.yahoo.com տողը և այդ ենթադոմեյնը պատկանում է հենց Yahoo-ի ձայնային ծառայությանը:

Հիմնվելով D33Ds Company խմբի կողմից համացանցում հայտնված տեքստային ֆայլի վրա, որոշ վերլուծաբաններ արդեն հասցրել են կատարել վիճակագրական տվյալներ:

Top10 գաղտնաբառեր

123456 = 1666 (0.38%)
password = 780 (0.18%)
welcome = 436 (0.1%)
ninja = 333 (0.08%)
abc123 = 250 (0.06%)
123456789 = 222 (0.05%)
12345678 = 208 (0.05%)
sunshine = 205 (0.05%)
princess = 202 (0.05%)
qwerty = 172 (0.04%)

Եթե Դուք նույնպես գրանցված հաշիվ ունեք Yahoo-ում, ապա խորհուրդ եմ տալիս փոխել ձեր գաղտնաբառը:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 646 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar