Հարցեր, որ տալիս ենք բոլորս - 2 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 2 » Հարցեր, որ տալիս ենք բոլորս
20:20
Հարցեր, որ տալիս ենք բոլորս

Մի անգամ աշակերտը իր վարպետին հարցրեց.

-Որքա՞ն են ճշմարտացի այն բառերը, որ փողի մեջ չէ երջանկությունը:

-Փողով կարող ես անկողին գնել, բայց ոչ քունը, ուտելիք բայց ոչ ախորժակը, դեղ, բայց ոչ առողջությունը, ծառա, բայց  ոչ ընկերոջ, կնոջ,  բայց ոչ սեր, տուն, բայց ոչ օջախ, զվարճություն, բայց ոչ  ուրախություն, ուսուցիչ, բայց ոչ խելք և այսպես շարունակվում է ցուցակը:

Մի մարդ եկավ վարսավիրի մոտ: Մազերը կտրելու ընթացքում վարսավիրի հետ խոսում էր Աստծո մասին:

Վարսավիրը ասաց.

-Ինչ էլ ինձ ասեք, ես, մեկ է,  չեմ հավատում, որ Աստված կա:

-Ինչու՞,-հարցրեց այցելուն:

-Բավական է փողոց ելնել, որ համոզվես, որ Աստված չկա: Խնդրում եմ ասացեք, եթե Աստված կա, ինչու՞ այքան հիվանդ մարդիկ կան, այքան անտուն և փողոցային երեխաներ ու ծերեր: Եթե իրականում Աստված լիներ,  ապա այսքան ցավ և տառապանք չէր լինի: Դժվար է պատկերացնել Սիրող Աստծոն, որ թույլ է տալիս այս ամենը կատարվի:

Այցելուն մտահոգվեց:

Երբ վարսավիրը վերջացրեց աշխատանքը, այցելուն վճարեց շռայլորեն: Փողոց ելենելով` նա տեսավ մազակալած և չսափրված մարդու: Այդ ժամանակ այցելուն ետ վերադարձավ վարսավիրանոց, վարսավիրին կանչեց պատուհանի մոտ,  ցույց տվեց այդ մարդուն և ասաց.

-Վարսավիրներ չկան,-հարգանքով գլուխ տվեց և դուրս գնաց:

Մի անգամ ծերունուն հարցրին.

-Ինչի՞ն կյանքում ապավինենք` զգացմունքերին, թե մտքին:

Նա պատասխանեց.

-Զգացմունքը ունի միտք, իսկ միտքը ունի զգացմունք:

Այդ ժամանակ նորից հարցրին.

-Որն է լավը՝ միտքը զգացմունքով, թե զգացմունքը մտքով:

Ծերունին պատասխանեց.

-Թռչունի, որ թևն է լավը` ա՞ջ, թե՞ ձախ:

Այնուհետև հարցրին.

-Դուրս է գալիս՝ նրանք համարժե՞ք են:

Նա պատասխանեց.

-Եթե նրանք երկուսն էլ ձերն են……


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1142 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.4/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Hayko • 20:23, 02.10.2012
Artur jan es indz mrcanak ba chka ???? 5 5 5 5 5 5
ComForm">
avatar