Հարց հոգեբանին. Ինչպե՞ս խոստովանեմ սիրելիիս, որ Facebook-ում իրեն դուր եկած աղջիկը իրականում ես չեմ - 26 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 26 » Հարց հոգեբանին. Ինչպե՞ս խոստովանեմ սիրելիիս, որ Facebook-ում իրեն դուր եկած աղջիկը իրականում ես չեմ
12:36
Հարց հոգեբանին. Ինչպե՞ս խոստովանեմ սիրելիիս, որ Facebook-ում իրեն դուր եկած աղջիկը իրականում ես չեմ

Հարցը BlogNews-ի խմբագրություն է ուղարկել մեր ընթերցողներից Աննան 

Բարև Ձեզ, Ձեզ հետ ուզում եմ կիսվել իմ կյանքի շատ «տարօրինակ» պատմությամբ ու լսել խորհուրդ` ինչպես կարելի է դուրս գալ այն դժվար վիճակից, որում հայտնվել եմ: Ես չեմ կարողանում հարաբերություններ հաստատել տղամարդկանց հետ, ինձ մոտ ոչինչ չի ստացվում: Եվ այդպես 1 տարի առաջ ես էլ որոշեցի գրանցվել սոցիալական ցանցերից մեկում և, ինչպես ասում են, «բախտս այստեղ էլ փորձեմ»: Իսկ հիմարությունս սկսվեց հենց այնտեղից, որ գրանցվեցի ոչ իմ անվան տակ և ներկայացա ոչ իմ նկարներով: Ինտերնետից մի գեղեցիկ աղջկա նկարներ գտա և սկսեցի ծանոթանալ տղաների հետ: Դե ահաջողություններ հարաբերություններում հանդիպում են նաև վիրտուալ տարածքում, շատերի հետ ոչինչ չստացվեց, շատերի հետ պարզապես ընկերական ստացվեց, իսկ այ մեկի հետ մեր հարաբերությունները զարգացան հենց այն ուղղությամբ, որով ուզում էի: Մենք չէինք նկատում, որ գրեթե ամբողջ օրն անցկացնում էինք իրար գրելով, մեր հետաքրքրությունները նույնն են, մենք իրար շատ ենք դուր գալիս: Եվ նա մի օր առաջարկեց հանդիպել, համաձայնեցի, չնայած այդպես էլ չէի ասել, որ այդ նկարներում ես չեմ, և շատ հեռու եմ այդ գեղեցիկ աղջկա կերպարից: Գնացի հանդիպման նշանակված վայրը, բայց թաքնվեցի և սկսեցի հեռվից հետևել նրան: Այո, նա եկել էր, այն էլ ծաղկեփնջով և նվերի գեղեցիկ տուփով, որքան էի ուզում դուրս գալ, կանգնել նրա առաջ ու ասել, որ այդ ես եմ, բայց համարձակությունս չհերիքեց: Նա սպասեց գրեթե 3 ժամ ու հիասթափված գնաց: Երբ տուն հասա, ու իմ էջը մտա, նրանից 10-ից ավելի նամակ կար, նա շատ էր վիրավորվել, նեղացել, բայց նաև հասկացել էր, որ հնարավոր է՝ չեմ վստահել, ամաչել եմ, խնդրեց մեկ անգամ էլ փորձել..........Ես կխելագարվեմ, ի՞նչ անեմ. ես սիրում եմ նրան, իսկ նա իմ հոգին ու ինչ-որ մոդելի արտաքին, որը ես չեմ...


Պատասխանում է հոգեբանը 

Բարև Ձեզ:  Սիրելի Աննա, Ձեր նկարագրած իրավիճակը ամենևին էլ բացառիկ երևույթ չէ մեր օրերում, որտեղ մարդիկ կտրվել են իրական կյանքից և ամբողջովին խորասուզվել վիրտուալ իրականություն: Շատերը կարողանում են ժամանակին ուշքի գալ և իրական կյանք վերադառնալ, ոմանք էլ այդպես էլ չեն սթափվում և ինչ-ինչ պատճառներով այնքան են խորանում վիրտուալ կյանքի մեջ, որ հետագայում ավելի լուրջ հոգեբանական խնդիրների առաջ են կանգնում:  Քննարկենք Ձեր դեպքը, և հասկանանք, թե ինչ կարող եք անել: 

Մեղքի և ամոթի զգացում 

Փորձենք հասկանալ, թե ո՞ւմ առաջ եք Ձեզ մեղավոր զգում, ո՞ր «մեղքի» համար, և ինչու եք ամաչում: Ի՞նչ կարող եք անել, որ ազատվեք այդ զգացումից: Թվում է, թե այս հարցերը ունեն մեկ պատասխան` խոստովանել Ձեր արածը, բացահայտվել: Փորձեք հասկանալ` ինչից եք վախենում, ինչ կկորցնեք, եթե խոստովանեք, ինչպես կարձագանքի նա, ինչ կփոխվի ձեր կյանքում: Մեր մեծ վախը մանր վախերի բաժանելով՝ մենք ավելի շուտ ենք հաղթահարում այն: Միշտ էլ փոքր խոչընդոտներն ավելի հեշտ են հաղթահարվում, քան մեկ ընդհանուր, մեծ խնդիրը: 

Ինքնագնահատական 

Նկարագրելով ձեր չկայացած հանդիպումը՝ դուք անընդհատ պատճառաբանում եք, որ նման չեք նկարների մեջի գեղեցիկ աղջկան: Եվ հենց դա էր պատճառը, որ դուք թաքնվեցիք և նրան չներկայացաք: Սակայն անհասկանալի է Ձեր համոզմունքը, որ երիտասարդը առաջարկել է Ձեզ հանդիպել հենց նկարի աղջկա գեղեցկությանը «սիրահարվելով». չէ՞ որ ինքներդ եք ասում, որ դուք ունեք նույն հետաքրքրությունները, կարող եք ժամերով խոսել, իրար լավ եք հասկանում, խոսելու թեմաներն անվերջ են:  Փորձեք մեկ այլ տեսանկյունից իրավիճակը պատկերացնել, եթե հակառակը լիներ՝ Դուք նրա նկարի՞ն եք սիրահարվել, թե էությանը, բնավորությանը, խոսքին: 

Ընդունեք Ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք 

Փորձեք հասկանալ, թե ինչո՞ւ կայքում գրանցվեցիք ոչ Ձեր նկարներով, երբ ինքներդ ասում եք, որ գրանցվել եք հարաբերություններ ձևավորելու նպատակով: Գրանցվելով այլ անվան տակ ու ուրիշի նկարներով՝ Դուք ինքներդ Ձեզ հնարավորություն չեք թողնում մարդկանց դուր գալու: Թույլ տվեք ինքներդ Ձեզ իրական և անկեղծ լինել: Մի գերագնահատեք Ձեր հնարավորությունները, բայց և մի թերագնահատեք այն, ինչ ունեք: Սիրեք Ձեզ, սիրեք Ձեր անձը: Եթե Դուք ինքներդ ձեզ չեք սիրում, ապա ինչո՞ւ եք ակնկալում, որ Ձեզ կսիրեն ուրիշները: Ինչ տեսք էլ որ Դուք ունենաք, ինչ կարծիք ունենան Ձեր մասին ուրիշները, հիշեք, որ հենց հիմա, այս պահին ու այստեղ այդպիսին Դուք միակն եք, Ձեր նման երկրորդը չկա, Ձեր երկվորյակը չկա, Դուք անկրկնելի եք: Հավատացեք՝ կյանքում ոչինչ արտաքինով չի որոշվում:

 

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 854 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar