Հարավային Կորեայում բացվել է աշխարհում առաջին վիրտուալ խանութը - 5 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 5 » Հարավային Կորեայում բացվել է աշխարհում առաջին վիրտուալ խանութը
23:21
Հարավային Կորեայում բացվել է աշխարհում առաջին վիրտուալ խանութը

Հարավային Կորեայի բնակիչները շատ զբաղված և շտապող ազգ են: Ամբողջ շաբաթվա ընթացքում նրանք ջանասիրաբար աշխատում են, և ընդամենը մեկ օր են հատկացնում անհրաժեշտ սննդի և կենցաղային ապրանքների գնումների համար: Որպեսզի կորեացի գնորդները խնայեն իրենց ժամանակը, բացվել է աշխարհում առաջին վիրտուալ խանութը: Ամենահետաքրքրականն այն է, որ վերջինս տեղակայված է ուղիղ մետրոպոլիտենում, որպեսզի Սեուլի բնակիչները գնացքին սպասելու ընթացքում յուրաքանչյուր րոպեն իրենց օգտին ծառայեցնեն:


Այս վիրտուալ հաստատությունը բացել է Հարավային Կորեայում իր մեծությամբ երկրորդ դիսկոնտ- սուպերմարկետների ցանցը՝ Homeplus-ը: Խանութը իրենից ներկայացնում է մի քանի հսկայական սյուններ և վահանակներ, որոնց ամրացված են տարբեր ապրանքների պատկերները, դրանց անվանումները, գները, ինչպես նաև յուրաքանչյուրի QR կոդը: Սկզբում գնորդները պետք է հատուկ հավելում ներբեռնեն իրենց սմարթֆոններում (դեռևս հասանելի է Android-ի օգտատերերին, iOS-ի համար նախատեսված տարբերակը դուրս կգա քիչ ուշ), նրանում գրանցեն տան հասցեն, լոգինն ու գաղտնաբառը, որից հետո արդեն կարող են ցանկացած գնում հանգիստ կատարել:


Գնման գործընթացը շատ պարզ է կազմակերպված: Մոտեցեք սյուներից մեկին, ակտիվացրեք հավելումը և սկսեք սկանավորել ձեզ դուր եկած ապրանքների QR կոդերը: Ամեն սկանավորված կոդը և ձեր կողմից ընտրված ապրանքի քանակը դասավորվում է Ձեր վիրտուալ զամբյուղում: Երբ կընտրեք  այն ամենն, ինչն անհրաժեշտ է, պարզապես սեղմեք «առաքել» կոճակը և նշեք Ձեզ համար հարմար ժամանակը: Վիրտուալ խանութի առաքիչները ձեր բոլոր գնումները կփաթեթավորեն և դրանք կառաքեն Ձեր բնակարան:  Այս պարզ և շատ հարմարավետ գաղափարը ձեռք է բերել բազմաթիվ երկրպագուներ: Հազարավոր կորեացիներ պատրաստ են օգտվել խանութի ծառայություններից, քանի որ վերջիններիս ավելի հարմար է գնումներ կատարել գնացքին սպասելիս, քան թե ծախսել ժամանակ աշխատանքից հետո, երբ առանց այդ էլ հոգնած են:


Առավոտյան ընտրեցիր և պատվիրեցիր ապրանքները, աշխատանքից հետո տուն վերադարձար և հանդիպեցիր առաքիչին՝ նրանից վերցնելով քո գնումների փաթեթները: Զբաղված անձի համար սա խնդրի արտակարգ լուծում է: Բացառված չէ, որ մոտ ապագայում ամբողջ Հարավային Կորեայում Homeplus-ը կընդլայնի իր վիրտուալ ցուցափեղկերի ցանցը: Դա իսկապես շատ հարմար է:
Հարավային Կորեայում բացվել է աշխարհում առաջին վիրտուալ խանութը - See more at: http://leaders.am/2013/11/05/homeplus-virtual-supermarket/#sthash.T1YbArTP.dpuf

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 612 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar