Այս մարդկանց ճանաչում են գրեթե բոլոր աշակերտները, որոնցից շատերին նախատելիս ուսուցիչները որպես օրինակ են բերել հենց այս հանճարներին:
Սակայն շատերին կզարմացնի այն փաստը, որ նրանք դպրոցական տարիքում շատ վատ են սովորել, դասվել են ծույլիկների շարքին, իսկ երբեմն էլ մնացել են նույն դասարանում:
Ստորև AdMe.Ru-ն ներկայացնում է 5 հանճարի, որոնք դպրոցում չեն փայլել իրենց առաջադիմությամբ.
Անտոն Չեխով
Հայտնի գրողը գիմնազիայում սովորելու ժամանակ 2 անգամ մնացել է նույն դասարանում։
Պատճառը եղել են հանրահաշիվը, աշխարհագրությունն ու հունարենը: Սակայն ամենազարմանալին այն փաստն է, որ Չեխովը կաղացել է նաև ռուսաց լեզվից ու գրականությունից:
Վլադիմիր Մայակովսկի
20-րդ դարի լավագույն պոետներից մեկը համարվող Մայակովսկին կտրականապես չէր ուզում դպրոցում սովորել: Տարվելով հեղափոխական գաղափարներով` նա մեկընդմիշտ խաչ է քաշել ուսման վրա:
Դմիտրի Մենդելեև
Քիմիական տարրերի աղյուսակի ստեղծողը դպրոցական տարիներին իսկական խուլիգան է եղել: Կռվել է իր հասակակիցներ հետ, փախել դասերից, չի սովորել, ստել է մորն ու կոպտել ուսուցիչներին: Սակայն գիմնազիայից դուրս մնալու հեռանկարը ստիպել է Մենդելեևին խելքը գլուխը հավաքել ու սովորել:
Ալեքսանդր Պուշկին
Ռուսական պոեզիայի «արևը» տանել չէր կարողանում բնական գիտություններն ու միշտ 2 էր ստանում այդ առարկաներից: Ընդհանուր առմամբ, Պուշկինը համարվում էր իր գիմնազիայում ամենացածր առաջադիմությունն ունեցող աշակերտներից մեկը:
Լև Տոլստոյ
Ռուս գրողը դեռ փոքրուց սեր չուներ սովորելու հետո` հատկապես, որ այդ հարցում ծնողները նրա նկատմամբ այդքան էլ խիստ ու պահանջկոտ չեն եղել։ Սովորելու փոխարեն փոքրիկ Լևը նախընտրել է դրսում երեխաների հետ խաղալ: