Հանկարծ - 3 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 3 » Հանկարծ
16:02
Հանկարծ

Պետք չի սիրելիս, պետք չի զարմանալ,
Կարող ես հանգիստ թողնել, հեռանալ,
Էլ չեմ բարկանում, չեմ խելագարվում,
Տեղի-անտեղի արցունք չեմ թափում,
Կյանքն ինձ փոխել է, խելացի դարձրել,
Սովորել եմ ես ինձ գնահատել:
Հասկանում եմ, որ ոչինչ չի փոխվի,
Ինչ լինելու է, մեկ է կլինի,
Ինչ իմաստ ունի խենթի պես ապրել,
Քեզանից բացի ոչինչ չտեսնել,
Ո'չ, մի զարմանա, ես չեմ խենթացել,
Ուղղակի հիմա նոր եմ հասկացել,
Երբ քեզ լքում են, թողնում, հեռանում,
Այդպիսով կյանքը դեռ կանգ չի առնում,
Եվ իմաստ չունի ջանքեր գործադրել,
Փորձել հին սերը նորից ետ բերել,
Այս կյանքում կան շատ արժանի մարդիկ,
Ովքեր կարող են քեզ գնահատել:
Եվ եթե անգամ բաժանման պահին
Կյանքն անհնար է թվում առանց քեզ,
Ի շնորհիվ կամքի, ինքնասիրության,
Հնարավոր է և սիրել կրկին,
Սակայն... ուրիշին, այո´, ուրիշին...
---------------------------------------------------------
Որ սիրտս մի օր կանգ առնի հանկարծ,
Իմացիր, որ ես քեզնով եմ ապրել,
Իմացիր որ ես քո սիրուց արբած,
Իմ ապրած կյանքը քեզ եմ նվիրել,
Իմացիր` կյանքս մի խաղ է եղել,
Որ հանձնել եմ քեզ ու ես հեռացել,
Հեռացել խաղից անդարձ, հավիտյան,
Բայց հեռանալով քեզ չեմ մոռացել:
Խաղի ժամանակ շատ բան եմ տեսել,
Տեսել եմ մի կյանք ու կյանքս մարել,
Տեսել եմ տանջանք, բայց լավով ծածկել,
Բայց տանջանքներս ես չեմ մոռացել,
Տեսել եմ ես քեզ ու լուռ հեռացել,
Ների'ր, խնդրում եմ, որ սիրում եմ քեզ

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 857 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 4.9/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar