Համակարգչային Սենյակի Անվտանգությունը - 17 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 17 » Համակարգչային Սենյակի Անվտանգությունը
12:16
Համակարգչային Սենյակի Անվտանգությունը

Համակարգչի հետ կապված աշխատանքն արդեն զգուշուշություն է պահանջում:
Էլեկտրոնաճառագայթային խողովակովաշխատող մոնիտորների աշխատանքն ուղեկցվում է ռադիացիոն ճառագայթմամբ, սակայն նրանից 50 սմ հեռավորություն ապահովելու դեպքում կարելի է խուսափել առողջությունը վնասելուց: Նրանց աշխատանքն ուղեկցվում է նաև այլ վնասակար երևույթներով` օդում դրական իոնների կենտրոնացմամբ և բացասական իոնների նվազեցմամբ, օզոնի քանակի մեծացմամբ , որը բացասական ազդեցություն է թողնում ինքնազգացողության վրա: Այդ պատճառով խորհուրդ է տրվում հաճախակի օդափոխել սենյակը:
Նման բացասական կողմերից բոլրովին անվտանգ են հեղուկաբյորեղային մոնիտորները, խորհուրդ է տրվում հնարավորինս օգտվել այս մոնիտորնորից:
Սակայն ցանկացած մոնիտոր լուսարձակման աղբյուր է, և շարունակ դրան նայելուց աչքերը հոգնում են, առավել ևս,եթե մոնիտորի լուսարձակումը սահմանված է չափազանց բարձր կամ ցածր, կամ մոնիտորի պատկերը թրթռում է: Սրա ազդեցությունը թուլացնելու նպատակով խորհուրդ է տրվում Էլեկտրոնաճառագայթային մոնիտորներին արտածվող պատկերի կադրային հաճախությունը սահմանել 75 հերց, իսկ հեղուկաբյորեղային մոնիտորները` 60 հերց:
Սենյակում մոնիտորի ճիշտ տեղակայումը ևս շատ կարևոր է: Այն պետք է տեղադրել այնպես , որ հետևի մասով ուղղված լինի դեպի պատը` խուսափելու համար մոնիտորի հետևի մասում եղած բարձր էլեկտրամագնիսական ճառագայթումից: Հնարավորինս պետք է խուսափել նաև մոնիտորի վրա կողմնակի լույս ընկնելուց , այդ նպատակով համակարգիչը պետք է տեղադրել այնպես, որ նրանից օգտվողի վրա լույսը ընկնի ձախից:
Կարճ միացման` կայծի, այրվածքի հոտի դեպքում անջատել համակարգիչը էլեկտրական սնուցումից, հրդեհի դեպքում վառվող սարքավորումների վրա ջուր չլցնել կամ օգտվել փրփուրով կրակմարիչից:

 

Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 1194 | Ավելացրեց: Lenush | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar