Հաջողություններ սիրո մեջ - 30 Հուլիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 30 » Հաջողություններ սիրո մեջ
22:15
Հաջողություններ սիրո մեջ

Մեր ընթերցողներից մեկի խնդրանքով գրում ենք այս հոդվածը, թե ինչպես հաջողության հասնել սիրո մեջ: Սիրո մեջ հաջողության հասնելու կանոնները, կարծում եմ, շատ չեն տարբերվում կյանքում հաջողության հասնելու կանոններից: Ինչպես և կյանքում, այստեղ նույնպես հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործել: Սա շատ կարևոր է: Ֆիլմերում հաճախ կարող եք տեսնել, թե ինչպես են աղջիկն ու տղան պատահական հանդիպում, ինչպես է նրանց մոտ ակամայից ամեն ինչ ստացվում, կարծես ինչ-որ անտեսանելի ձեռք օգնում է նրանց: Բայց իրական կյանքում այդպես չէ: Դա չի նշանակում, որ կյանքում նման պատմություններ չկան կամ հրաշքներ չեն լինում: Իհարկե, լինում են, բայց հավանականությունը, որ դա կլինի հենց ձեզ հետ, շատ փոքր է: Այնպես որ, մի սպասեք դրան, մի սպասեք, որ ինչ-որ բան ինքն իրեն կստացվի, դուք ինքներդ պետք է ստեղծեք այդ «հրաշքները»: Սիրո մեջ հաջողության հասնելու համար հաճախ անհրաժեշտ է լինում անել ընդամենը մի փոքրիկ քայլ, որը շատերը չեն անում: Եղեք համառ, բայց ոչ ձանձրացնելու աստիճան: Մի եղեք «կպչուն», մի հետապնդեք ձեր սիրելիին: Փորձեք անել ոչ թե այն, ինչ ձեզ է դուր գալիս, այլ այն, ինչը դուր է գալիս նրան: Մի խոսեք այն թեմաներով, որոնք ձեզ են հաճելի, այլ հասկացեք, թե ինչն է դուր գալիս նրան և խոսեք այդ թեմաներով: Եթե մերժում եք ստանում, մի «այրեք կամուրջները ձեր հետևից», հաճախ դա լինում է ակնթարթային որոշում և հետո ամեն ինչ հնարավոր է ետ բերել: Պատրաստ եղեք փոխվելու: Մենք միշտ սպասում ենք, որ դիմացինը պետք է փոխվի, որ նա պետք է մեզ համապատասխանի, իսկ մենք փոխվելու կարիք չունենք: Բայց դա այդպես չէ: Ամենակարևոր քայլերից մեկը, որը դուք կարող եք անել, փոխվել ինքներդ: Եթե սխալվում եք, ընդունեք ձեր սխալը միանգամից և ներողություն խնդրեք: Մի թողեք ձեր ինքնասիրությանը արգելքներ ստեղծել ձեր մեջ: Եղեք դրական, անընդհատ ժպտացեք, մի բողոքեք: Եղեք այնպիսին, որ ձեր կողքին գտնվելիս նրան թվա, որ աշխարհում ամեն ինչ հիասքանչ է, որ վատ բաներ չկան: Փորձեք գտնել ընդհանուր հետաքրքրություններ: Ավելի ամուր են այն զույգերը, որոնք ունեն ընդհանուր թեմաներ, որոնք ունեն նույն հետաքրքրությունները և շարժվում են նույն ուղղությամբ: Հարգեք նրա որոշումները, նույնիսկ եթե դա այն չէ, ինչին դուք սպասում էիք: Ցույց տվեք, որ լուրջ եք վերաբերվում նրան, որ նրա ամեն մի խոսքը թանկ է ձեզ համար: Հոդվածի այս մասում կտանք ավելի պրակտիկ խորհուրդներ: Ձեր ապագա զույգի հետ անընդհատ մի խոսեք միայն սիրո թեմաներով: Սկզբում ավելի լավ է դարձեք լավ ընկերներ: Վերաբերվեք նրան այնպես, կարծես նա ձեր լավագույն ընկերն է: Թատրոն գնացեք, կինո գնացեք և պարտադիր չէ, որ լինեք երկուսով: Անակնկալներ մատուցեք: Արեք դա ոչ միայն տոն օրերին և ոչ միայն նվերների տեսքով: Ուղղակի պարգևեք նրան այնպիսի պահեր, որոնք երկար կմնան նրա հիշողության մեջ և միայն դրական հուշեր կարթնացնեն: Տղաներին: Երբեք մի մոռացեք Մարտի 8-ը, Ապրիլի 7-ը, Վալենտինի օրը, Սուրբ Սարգսի օրը, Ձեր հանդիպման տարեդարձը և իհարկե՝ նրա Ծննդյան օրը: Այդ օրերին ողջ ուշադրությունը կենտրոնացրեք նրա վրա և ոչ միայն նվերների տեսքով: Ծաղիկներ նվիրեք ձեր սիրելիին տարվա ոչ տոնական օրերին: Պարտադիր չէ, որ դա լինի հաճախ, բայց արեք դա: Եվ վերջում, եթե դուք ինչ-որ մեկին սիրում եք, ապա նա պետք է լինի ձեզ համար ամենաթանկ մարդը: Նրա հետ պետք է անցնեն ձեր կյանքի լավագույն օրերը, նրա հետ պետք է կապված լինեն ձեր ամենավառ հիշողությունները, նրա կողքին դուք պետք է ձեզ զգաք ամենաերջանիկը և նրա մասին պետք է լինեն ձեր բոլոր մտքերը:


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 964 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Шоколадка • 22:16, 30.07.2014
9 9 9 9 9 9 9
ComForm">
avatar