Հաղթական կամար - 9 Փետրվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 9 » Հաղթական կամար
18:01
Հաղթական կամար

Հեքիաթներ, առակներ … Մարդիկ հավատում են, որ միշտ էլ հաղթում է բարին, միշտ չարը պարտված հայացքով նայում է բարուն ու հեռանում՝ թողնելով կամարը, որի համար պայքարի մեջ էին մտել: Այսօր մեր աշխարհը լեցուն է այդպիսի հակամարտություններով, որտեղ երբեմն հաղթող է չանաչվում խաբեբա և անարդար չարը: Գիտեմ, բոլորն էլ ցանկանում են բարուն առաջ տանել, բայց ինչ արած, որ մեր շրջապատում ̀ այնտեղ , ուր մենք նայում ենք, որպես պայծառ ապագա, ամենուրեք ատելություն ու սուտ է: Որտեղ են այն բարի ու արդար մարդիկ, որոնց շնորհիվ կերտվել է մեր ներկան: Չկա՞ն, թե պարզապես թաքնվել են կամարներից այն կողմ և ապրում են այս ամենից հեռու, հանգիստ ու խաղաղ պայմաններում: Մարդ ինքը չի էլ պատկերացնում, թե ինչքան շատ բան կարող է մոռանալ: Դա և’ մեծ բարիք է, և’ սոսկալի չարիք… Ես հավատում եմ, հավատում եմ բարուն, գիտեմ, որ նա մի օր իր ահռելի զենքը ձեռքին կրկին գալու է և հեռու է տանելու անարդարներին, չարերին, խաբեբաներին: Շուտո ͂վ , շատ շուտով ամեն ինչ առաջվա նման է լինելու: Բարին կամարներ կապած հպարտ քայլելու է : Իսկ ժամանակը՞, չէ՞ որ այն անցնում է: Ամեն րոպեն, ամեն վայրկյանը, ամեն ժամը մենք պետք է ապրենք, այլ ոչ թե սպանենք: Ոչ մի տեղ մարդու ոչինչ չի սպասում: Մարդ պետք է ինքը իր հետ ամեն ինչ բերի:Պետք է պայքարի հանուն այդ փառահեղ կամարի :Հենց այդ կամարի համար մարդիկ պետք է ապրեն, այս աշխարում կա ու գոյություն ունի միայն հույս ունեցեք հավատացեք, որ դուք էլ մի օր այդ կհադիպեք այդ հաղթական կամարին: Մինչ այդ կամարին հասնելը բոլորն էլ բազում փորձություների են ենթարկվում միայն ուժեղներն են հասնում :Բայց հավատացած եղեք, այդ կամարը ձեզ կերջանկացնի ու վերջապես այդքան սպասված արդարությանը կհասնեք հենց ,այդ կամարի շնորհիվ:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 558 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar