Գյումրու թատրոնի շենքի բակը` Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ ու դրանից հետո - 6 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 6 » Գյումրու թատրոնի շենքի բակը` Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ ու դրանից հետո
11:28
Գյումրու թատրոնի շենքի բակը` Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ ու դրանից հետո

 Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի բակից հավաքել էին Վլադիմիր Պուտինի պատվին տնկած եղևնիները, որոնք ջանադրաբար այնտեղ հայտնվեցին ՌԴ նախագահի այցից ընդամենը ժամեր առաջ` գրեթե կեսգիշերով: Գյումրեցիները, ձմռան կեսին տեսնելով թատրոնի բակի արհեստական կանաչն ու փոքրիկ եղևնիները, սկսել էին տարբեր հումորներ անել այդ թեմայով:  Aravot.am-ի հետ զրույցում թատրոնի աշխատակիցներից ոմանք բորբոքված պատմում էին, որ Երևանից «քծիպները» եկան, ամեն մի զարդարանք հավաքեցին ու շնչակտուր տարան: Ամենայն հավանականությամբ նրանց խոսքը մշակույթի նախարարության մասին է, քանի որ այս գերատեսչությունն էր թատրոնում աշխատանքներ ծավալել Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ: Շարքային գյումրեցիներն էլ նեղսրտում էին, թե «դիմացը Նոր տարի է, ինչի՞ մենք արժանի չենք էդ մի քանի ծառին, որոնք ոտից գլուխ, սաղ իրար հետ 100 հազար դրամ արժի, էլի»:



 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 660 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar