Գյումրիում կարմիր գորգ են փռել Պուտինի ոտքերի տակ. մարդկանց եւ լրագրողների տեղաշարժը սահմանափակվել է (ՖՈՏՈՇԱՐՔ) - 2 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 16.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 2 » Գյումրիում կարմիր գորգ են փռել Պուտինի ոտքերի տակ. մարդկանց եւ լրագրողների տեղաշարժը սահմանափակվել է (ՖՈՏՈՇԱՐՔ)
13:14
Գյումրիում կարմիր գորգ են փռել Պուտինի ոտքերի տակ. մարդկանց եւ լրագրողների տեղաշարժը սահմանափակվել է (ՖՈՏՈՇԱՐՔ)


Գյումրիում ճանապարհները փակ են: Դեռ վաղ առավոտից Սայաթ-Նովա, Կայարանամերձ հրապարակ, Հաղթանակի պողոտա եւ այլ կենտրոնական փողոցները փակ են: Փակ ճանապարհների եզրերին շարված ոստիկանները արգելում են քաղաքացիներին նորմալ տեղաշարժվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ Շիրակի մարզերի գյուղերից եւս մարդկանց արգելում են գալ Գյումրի: Որոշ ուսանողների ետ են դարձրել հենց ավտոկայանից՝ ասելով, որ այսօր «բուհերում դաս չկա, տուն գնացեք»:

ԳԱԼԱ-ն ֆիքսել է մի քանի կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես են Գյումրու դրամատիկական թատրոնը շրջափակել ոստիկանները, իսկ քաղաքացիները վիճաբանում են նրանց հետ, քանի որ անգամ հիվանդանոց գնալ չեն կարող:

Նկատենք, որ ՌԴ նախագահի Գյումրու այցելությունը լուսաբանող լրագրողների տեղաշարժը եւս սահմանափակ է: Հիմա բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները գտնվում են Գյումրու Դրամատիկական թատրոնի դիմաց, այնտեղից ելումուտ անել եւս հնարավոր չէ: Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը դրամատիկական թատրոնից, թատրոնի դիմաց՝ ամբողջ տարածքում կարմիր գորգեր են փռել եւ արգելում են անգամ քայլել դրանց վրա: Իսկ Գյումրու դրամատիկական շենքի տարածքը կարմիր ժապավենով փակել են:

Վ. Պուտինը վայրէջք է կատարելու Գյումրու Շիրակ օդանավակայանում, այնուհետեւ այցելելու է Պատվո բլուր, 102-րդ ռազմաբազա, հետո թատրոնի շենք: Սակայն լրագրողներին արդեն զգուշացրել են, որ լավագույն դեպքում միայն օպերատորները հնարավորություն կունենան շրջել պատվիրակության հետ, իսկ լրագրողները կմնան միայն թատրոնում: Իսկ վատագույն դեպքում նույնիսկ օպերատորներին թույլ չեն տա, որ դուրս գան թատրոնի շենքից եւ Պուտինի այցելության վերաբերյալ կադրեր հետո կտրամադրեն լրատվամիջոցներին նախագահականից:

Քրիստինա Մկրտչյան


 



 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 652 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar