Gucci-ի անցած ճանապարհը - 10 Մարտի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 10 » Gucci-ի անցած ճանապարհը
19:00
Gucci-ի անցած ճանապարհը

Gucci նորաձևության տունը հիմնադրվել է 1921 թ.-ին Ֆլորենցիայում`Գուչիո Գուչչիի  կողմից: 1938 թ. Gucci  ընկերությունը ընդլայնվեց եւ բացեց  բուտիկ  Հռոմում:  1947 թ. Gucci-ն արտադրում է Բամբուկե բռնակներով պայուսակներ,  որոնք մինչ օրս էլ  հանդիսանում են  ընկերության ֆիրմային  ապրանքը: Գուչիոյի  մահից  հետո  նրա որդին՝ Ալդո Գուչչին, բրենդը հասցրեց միջազգային ճանաչման մակարդակի` բացելով առաջին  բուտիկները  Լոնդոնում, Փարիզում եւ Նյու Յորքում:1960 – ականներին Gucci-ի խանութներ են բացվում Հեռավոր Արևելքում` ՀոնգԿոնգում, Տոկիոյում եւԿորեայում: Միեւնույն ժամանակ  ընկերությունը մշակում է իր անվանի ապրանքանիշը` <<GG>> (  Guccio Gucci-ի սկզբնատառերը): Հայտնի դարձան <<Flora>>մետաքսե շարֆը,  որը  կրել է  հոլիվուդյան դերասանուհի`  Գրեյս Քելլին եւ   <<Jackie O>> պայուսակը, որը հայտնի  դարձրեց Ջեկի Քեննեդին`ԱՄՆ-ի նախագահի`Ջոն Ֆ. Քենեդիի կինը:  Եղբայրներ Ալդոն  եւ Ռոդոլֆ Գուչչին տնօրինում էին ընկերության  բաժնետոմսերի 50% -ը:  1979թ  Ալդոն  մշակում է աքսեսուարների հավաքածու << Gucci Accessories Collection>>կամ <<GAC>>:

 1983թ Ռոդոլֆի մահից հետո մեծ իրարանցում տեղի ունեցավ, երբ  նա  ընկերության բաժնեմասերի  50 %-ը  թողեց իր տղային`Մաուրիցիո  Գուչչիին: Այն բանից հետո, երբ ընտանիքի մնացած անդամները  լքեցին  ընկերությունը, վերջին տարիների ընթացքում  առաջին անգամ  միայն մի մարդ էր ղեկավարում Gucci ընկերությունը: 1980- ականներին ընկերությունում  տեղի ունեցած փոփոխությունները Gucci նորաձևության տունը դարձրեցին ամենաազդեցիկն ու շահավետը նորաձեւության աշխարհում: Սակայն 1990-ականները  դարձան ամենավատ  տարիները  Gucci-ի պատմության  մեջ:  Մաուրիցիոն, ուշացնելով <<Gucci Accessories Collection>>-ի  ԱՄՆ-ի  պատվերները,  որը տարեկան բերում էր 110 մլն  եվրո եկամուտ,  բարկացնում  է  բաժնետերերին  եւ  ղեկավարներին: Նրա մենեջմենտը բրենդին չի տալիս ցանկալի արդյունավետություն:  Նա ստիպված է լինում  վաճառել <<Investcorp>>-ի  իր բաժինը: 1993թ.` 32 ամյա  Թոմ  Ֆորդը,  որը  ֆիրմայի  դիզայներն   էր,  դառնում է ընկերության տնօրեն   եւ  համագործակցում է  իրավաբան  Դոուն Մելլոյի հետ:  Դե Սոլը, դառնալով ընկերության նախագահ,  հասկանում է, որ միայն ոճը փոխելով նրանք կարող են հասնել  ընկերության եկամտաբերությանը: Նա ընդունում է Ֆորդի նոր գաղափարները: Դե Սոլը սկսում է  համագործակցել  ֆրանսիական << Pinault-Printemps-Redoute (PPR) >>-ի  տնօրեն  Ֆրանսուա  Պինոյի   հետ, որը  ձեռք է բերում  ընկերության ակցիաների 40 %-ը:  Այժմ արդեն  PPR-ը տնօրինում է բաժնետոմսերի  68%-ին: Եկրորդ մեծ ակցիոներ է համարվում  Crédit Lyonnais-ը, որին պատկանում է 11 %-ը:  2001թ-ին  Gucci Group-ը  դառնում է  Bottega Venetta, Di Modolo, Balenciaga   ընկերությունների բաժնետերերից մեկը  եւ  Stella McCartney-ի  գործընկերը: PPR-ի հետ պայմանագրի վերականգնողական  անհաջող փորձերից հետո  2003թ.-ին  Թոմ  Ֆորդը  եւ  Դոմինիկո  Դե   Սոլը  որոշում են  լքել Gucci  ընկերությունը: 32 ամյա Ֆրիդ Ջաննինին, որը նախկինում պատասխանատու էր  տղամարդկանց եւ կանանց աքսեսուարների համար, այժմ զբաղեցնում է ամբողջ բրենդի տնօրենի  պաշտոնը:  Նրա 2006թ.-ի գարնանային հավաքածուն գովաբանվում է գունային գամմայի  եւ էներգիայի համար:  Ֆորդի էրոտիկ կերպարները  վերափոխելով`  նա  մինչ այսօր  մեծ  հետաքրքրություն եւ  աշխուժություն  է առաջացնում  իր շուրջը:

Gucci-ն այսօր
BusinessWeek ամսագրի տեղեկությունների համաձայն ` Gucci  ապրանքանիշը 2008 թ. վաստակել է 2.2 միլլիարդ եվրո: Արդեն 2004 թ.- ից Gucci-ին են պատկանում հետեւյալ ընկերությունների եւ  բրենդերի բաժնետոմսերի ամբողջ կամ  մի մասը:

Հագուստ
Gucci (100 % սեփականության բաժին և 100 % ժամացույցների  արտադրություն)
Yves Saint Laurent (100 %, նաև 100 % —կոսմետիկայի բաժինը)
Sergio Rossi (100 %)
Bottega Veneta (78.5 %)

Alexander McQueen (51 %, նաև 100 % —կոսմետիկայի բաժինը)
Stella McCartney (50 %, նաև 100 % —կոսմետիկայի բաժինը)
Balenciaga (91 %)

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 929 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar