Գոյություն ունեն կանացի մի շարք հատկանիշներ, որոնք ուղղակի վանում են տղամարդուն կնոջից: Կնոջ աշխարհը Ձեզ է ներկայացնում դրանցից մի քանիսը`
ՉԽՆԱՄՎԱԾ ՏԵՍՔ. Շատ կարևոր է, որպեսզի կինը իրեն հետևի ոչ միայն հատուկ առիթների դեպքում, այլ նաև` առօրյա կյանքում: Չխնամված, փնթի, հոգնատանջ կանացի տեսքը ոչնչով չի կարող գրավել տղամարդուն, հիշեք, որ տղամարդիկ նախընտրում են գեղեցիկ և հմայիչ կանանց:
ԱՆՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ԱՆՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ. Կինը, որ շարունակ խոչընդոտներ է ստեղծում իր և տղամարդու միջև, շատ հաճախ կորցնում է իր կանացի հմայքը: Տղամարդիկ չեն սիրում սառը, անտարբեր կանանց, որոնց չափազանց պաշտոնական են շփվում և ոչ մի կերպ հակված չեն հաճելի զրուցակից դառնալու: Նման կանայք տղամարդկանց շրջանում հաջողությունների չեն կարող հասնել:
ԳՌԵՀԿՈՒԹՅՈՒՆ, ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆԿԱՇԿԱՆԴ ՊԱՀՎԱԾՔ. Նման կանայք, որպես կանոն վանում են բոլոր տղամարդկանց, առանց բացառությունների:Այնպես որ զերծ մնացեք նման հատկանիշներից: