Գույնը և բնավորությունը - 19 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 19 » Գույնը և բնավորությունը
14:18
Գույնը և բնավորությունը

Յուրաքանյուր  մարդ  ունի  իր  նախասիրած  գույնը: Սպիտակ-Սա  բոլոր  գույների   համադրումն  է:Համարվում  է  իդեալական, երազանքների  գույն:Դուր  է  գալիս  տարբեր  բնավորությունների  տեր  մարդկանց: Սակայն  սպիտակը  նաև  երկիմաստ  է.այն  միաժամանակ  արտահայտում   է   և’  լույսի   ճառագում, և’ սառույցի  սառնություն:

Սև-Խորհրդանշում  է    անվստահություն  և  կյանքից  կտրված  լինելը: Նա, ով  նախընտրում  է  լրիվ  սև  հագուստ  իր  անձի  նկատմամբ  ունի  բացասական  վերաբերմունք, անընդհատ  ճնշված  է, դժբախտ  և  գտնում  է, որ  կյանքի  իդեալները  անհասանելի  են  իրեն:Սև  գույնը  շատ  ուժեղ  է  ազդում  մարդու  ներաշխրհի  վրա  և  որպեսզի  ցրվի  հոռետեսական  տրամադրությունը, բավական  է   սևը  փոխարինել  որևէ  վառ  գույնով:
Մոխրագույն-Լրջմիտ  և   չվստահող  բնավորության  տեր  մարդկանց  սիրած  գույնն է,որոնք, մինչև  որևէ  որոշում   կայացնելը   երկար  ժամանակ  մտածում  են:Այս   չեզոք  գույնը  նախընտրում  են  նաև  նրանք, ովքեր  վախենում  են  քննադատվելուց:Խանդավառ, թեթև  բնավորություններին  այս   գույնը  դուր   չի  գալիս:
Կարմիր-Կրքի  գույնն   է: Դռա  սիրահարը  համարձակ  է,կամային, սիրում  է   իշխել, իսկ  ում  գրգռում  է, խոսում  է  նրա  ոչ  լիարժեքության  կոմպլեքսի, մտերմիկ  հարաբերությունների  նկատմամբ  հակվածության,  հավատարմության, բանավեճերից  վախենալու  մասին:
Նարնջագույն-գործունյա  երազողների  և  բնազդայնության  գույնն  է, բայց  համարվում  է  ձևականության  և  երեսապաշտության  գույն:
Շագանակագույն-Նախընտրում  են  նրանք   ովքեր  հաստատուն  են  կանգնած  իրենց  ոտքերին,  պահպանողական  են, գնահատում  են  սովորությունները  և  ունեն  ամուր  ընտանիք: Այս  գույնը  հաճելի  չէ   նրանց  ովքեր  ինքնասեր  են, եսասեր,  ինքնամփոփ  և  պարզունակ:
Դեղին-Խորհրդանշում  է  խոսքը, խոսում  է  հանդարտության, անբռնազբոսիկության, մտավոր  կարողությունների  մասին: Այս  գույնը  սիրողները  հետաքրքրասեր  են, շուտ  շփվող և  հեշտ  հարմարվող: Ում  այս  գույնը  տհաճություն  է  պատճառում  խոսում  է  մարդկանց  հետ  դժվար  շփվելու  մասին:
Դեղնականաչավուն-Ցինիկների  գույնն  է: Դուր  է  գալիս  բռնակալ  անհատներին, որոնք   ձգտում  են  իշխել  ուրիշներին, իսկ  իրենք  վախենում  են  գործել, որպեսզի  դժվարին  կացության  մեջ   չընկնեն:
Վարդագույն-Խոսում  է  սիրո   ու  բարության  անհրաժեշտոության  մասին: Ովքեր  սիրում են  այս  գույնը, ի  վիճակի  են  հուզվելու   ամենափոքր  բանից  իսկ: Այս  գույնը  չեն  սիրում  նրանք, ովքեր  զուրկ  են  զգացմունքայնոթյունից:
Մանուշակագույն-Խոսում  է  խիստ  արտահայտված  ու  սրված  զգայնության, հոգեկան  հարստության  և  նրբանկատության  մասին: Եթե   այս  գույնը  տհաճություն  է  պատճառում  ոմանց, ապա  բացահայտում  է տվյալ  ժամանակում  ապրելու  ցանկության  և  մեծ  պարտքի  զգացումի  մասին: Սա  այն  մարդկանց  տիպի  գույնն  է   որոնք  ծանրաբեռնված  են  տաբեր   կոմպլեքսներով:
Երկնագույն-Սրա    հետ  կապվում  են    հոգեկան  բարձր    իդեալները  ու  մաքրությունը: Եթե  այն  սիրելի  գույն  է   խոսում  է  մելամաղձոտության  և  հաճախակի  հանգստի  անհրաժեշտության, հավատարմության  և  սիրո   մասին: Այս  գույնի  նկատմամբ  անտարբերությունը  խոսում  է  զգացմունքների   թեթևամտորեն  վերաբեվելու  մասին, որը  քողարկվում  է  հաճելի  վարքագծով:
Կանաչ-Բնության  գույնն  է, կյանքի   սկիզբը: Ով  նախընտրում  է  այս  գույնը, վախենում  է  ուրիշի  ազդեցությունից  և  փնտրում   է  ինքնահաստատման  միջոցներ: Ով  չի  սիրում  այս  գույնը  վախենում  է  խնդիրներից  և  ճակատագրի  շրջադարձերից   և  դժվարություններից:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1185 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar