Գույները բուժում են - 4 Ապրիլի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 4 » Գույները բուժում են
16:08
Գույները բուժում են

Գույնի օգնությամբ կարելի է ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը, այլև բուժել: Գունային թերապիան օգտագործում էին դեռևս Հին Եգիպտոսում: Ըստ հետազոտող-գիտնական Էդվին Բեբբիթի` գույնը չունի անմիջական թերապեւտիկ ազդեցություն, այն հոգեթերապիայի տեսակներից մեկն է: Գիտնականը գունային ազդեցությունը բաժանել է երկու ուղղությունների` կարմիր եւ կապույտ: Նրա կարծիքով` այդ հիմնական գույներն են ազդում նյարդային համակարգի աշխատանքի վրա: Կարմիրի երանգները ուժեղացնում են երակների եւ մկանների տոնուսը, նպաստում արյան ճնշման բարձրացմանը, արագացնում սրտի աշխատանքը, բարելավում նյութափոխանակության եւ սպիացման գործընթացները:

ԿԱՐՄԻՐԸ կարող է առաջացնել փսխում, հաճախամիզություն, լեղազատում, ունենալ տաքացնող էֆեկտ: Կարմիրի երանգները կարելի է օգտագործել նյարդային եւ էնդոկրին համակարգերի խթանման համար: Բացի այդ` դրանց ազդեցությունը կարող է արագացնել սակավարյունությամբ տառապող հիվանդների կազդուրման գործընթացը, ինչպես նաեւ` օգնել երկարատեւ հիվանդությունից հետո վերականգնելու ուժերը:

ԿԱՊՈՒՅՏԻ սառը երանգները նպաստում են արյան ճնշման իջեցմանը, դանդաղեցնում պուլսը, վերացնում բորբոքային պրոցեսները:Դրանք նպաստում են ջերմության իջեցմանը, հանգստացնում նյարդերը, արագացնում ոսկրային հյուսվածքի վերականգնումը: Միևնույն ժամանակ` այդ գույները հակացուցված են կաթվածների,  լեղուղիներում եւ երիկամներում քարերի գոյացման, այտուցների, ոչ արագ ընթացող քրոնիկ հիվանդությունների ժամանակ:

Ուսումնասիրելով մարդու բիոէներգետիկան` Բեբբիթը հանգել է այն եզրակացությանը, որ ամեն մի օրգան ունի իր համապատասխան գույնը: Այսպես. գլխին համապատասխանում են սառը գույները` մանուշակագույնը, կապույտը եւ երկնագույնը: Սրտին, թոքերին, իմուն եւ արյունատար համակարգերին` կանաչը, իսկ աղիներին, ենթաստամոքսային գեղձին, լյարդին եւ ստամոքսին` դեղինը կամ դեղնականաչը: Սեռական օրգաններին, միզապարկին եւ հաստ աղիքին համապատասխանում է նարնջագույնը, պոչուկին` կարմիրը (այդ մասը էներգիայով լիցքավորում է ողջ մարմինը):

Բուժական նպատակով պետք է հագնել այն գույնի հագուստ կամ հիվանդ օրգանի շրջանում կապել այն գույնի բրդե կտոր, որը դրական է ներազդում տվյալ օրգանի վրա: Անհրաժեշտ է նաեւ խմել այդ նույն գույնով լիցքավորված ջուր: Սպիտակ եւ բաց գույնի զգեստները առատորեն արտացոլում են արեւի շողերը: Սեւը, ընդհակառակը, կլանում է լուսային շողերը` էներգիան փոխակերպելով ջերմության: Այդ պատճառով մուգ գույնի զգեստներն ավելի շատ համապատասխանում են զով եղանակին: Հոգեբանները գտնում են, որ յուրաքանչյուր մարդ կարող է բուժվել մրսածությունից, եթե երկու օր հագնի միայն սպիտակ գույնի զգեստ, քանի որ սպիտակն առավելագույնս ակտիվացնում է իմունիտետը, իհարկե` չմոռանալով մաքուր օդում զբոսանքների ու ջրային պրոցեդուրաների մասին: Եթե դուք ցրտահարվել եք, ունեք արյան ցածր ճնշում, սակավարյունություն, ապա հագեք կարմիր երանգների ներքնազգեստ ու տաբատ, նույնիսկ կարմիր գուլպա: Ստամոքսի եւ աղիների բորբոքային պրոցեսի, օսթեոխոնդրոզի ժամանակ ցանկալի է հագնել կապույտ ներքնազգեստ: Այդ գույնը կհանգստացնի ցավը եւ կօգնի վերացնել բորբոքումը:



 

Դիտումներ: 919 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar