Գույների խրախճանք - 21 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 21 » Գույների խրախճանք
12:57
Գույների խրախճանք

Գույնը ազդում է մարդու. ինչպես ֆիզիոլոգիական վիճակի, այնպես էլ ներքին զգացողության վրա:
Հնարավոր է սրտի աշխատանքի ուժեղացում, էներգիայի և աշխատունակության բարձրացում, նյութափոխանակության խանգարում: Որոշակի գույները կարող են հանել ճնշվածության վիճակից:Բավական է մութ գույներից հագուստի փոփոխությունը վառ գույների., նկատվում է տրամադրության բարձրացում, նույնիսկ նկատվում է ստամոքսի ցավերի մեղմացման կամ միգրենի վերացման փաստեր:Մասնագետների կարծիքով անկողնու համար նախատեսված գույներով կարելի է ենթադրել անքնության կամ ներվերի հետ կապված հիվանդության պատճառը:

Բժշկական թերապիայում, օրինակ երկնագույնը ունի հանգստացնող հատկություն:

Գույնը ունի նաև էսթետիկական նշանակություն: Հատկանշական է դիզայնի և ձևավորման մեջ գույների ճիշտ համադրությունը: Հատկապես ննջարանի պատերի և ճաշասենյակի պատերի գույնը կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ մարդու վրա: Արհեստավարժ դիզայները օգտագործում է 2 կամ ավելի գույների համատեղումը, միևնույն գույնի բաց և մուգ զոնավորումը և գտնում համապատասխան լուծում:

Միագույն սիրում են զուսպ մարդիկ, իսկ սիմվոլներով և որոշ պատկերներով համատեղված գունավորումները ավելի շատ էմոցիոնալ մարդկանց է հատուկ:

Գույների խաղը տրամադրություն է ստեղծում նաև նկարիչների կտավներում: Այն գույնը, որն առօրյա կյանքում ուրախ և ժպտուն գույն է, կարող է կտավի վրա դառնալ հիասթափության ու ցավի արտահայտություն:

Գույնը կարևոր դեր ունի դեկորատիվ արվեստում : Գույների տարբեր երանգավորումներով ստեղծված աբստրակտ նկարը կարող է փոխանցել ցանկալի տրամադրություն, թեև ոչ մի առարկայական պատկեր չունի իր մեջ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1126 | Ավելացրեց: Lenush | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar