Գործարկվել են Beeline շարժական ինտերնետի նոր սակագնային փաթեթներ - 30 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 19.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 30 » Գործարկվել են Beeline շարժական ինտերնետի նոր սակագնային փաթեթներ
16:07
Գործարկվել են Beeline շարժական ինտերնետի նոր սակագնային փաթեթներ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Drive 5» եւ «Drive 15» շարժական ինտերնետի անսահմանափակ նոր սակագնային փաթեթների գործարկման մասին։  «Drive 5»  եւ «Drive 15» սակագնային փաթեթներով 4500 եւ 7000 դրամ ամսական վճարի դիմաց նախատեսված է համապատասխանաբար 5 եւ 15 ԳԲ ինտերնետ առանց արագության սահմանափակման։ Ինտենետի ծավալը սպառելուց հետո արագությունը կկազմի մինչեւ 512 Կբ/վ։ 6 ամիս ժամանակահատվածով պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդին կտրամադրվի USB-մոդեմ (Alcatel X300D), որի արժեքը կկազմի 100 դրամ։ Նոր սակագնային փաթեթներին անցումը բաց է, իսկ միացումն՝ անվճար։  Beeline «Drive 5» եւ «Drive 15» նոր շարժական ինտերնետի անսահմանափակ սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս մեր հաճախորդներին խնայել, ինչպես նաեւ ավելի ցածր արժեքի դիմաց ստանալ բարձր արագությամբ ինտերնետի ծավալ։ Առաջարկն ուղղված է դյուրակիր համակարգիչներից օգտվողներին եւ նույնիսկ գերարագ ինտենետի ծավալն օգտագործելուց հետո, մեր հաճախորդները կստանան ընդունելի արագություն, որը կդարձնի ամենօրյա աշխատանքը ինտերնետում հեշտ եւ հաճելի»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  «Drive 5» եւ «Drive 15» սակագնային փաթեթները կգործեն մինչեւ 2014թ–ի օգոստոսի 1–ը։  Ծառայության մասին  առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ,  զանգահարելով 8070 եւ 0611 անվճար հեռախոսահամարներին կամ այցելելով www.beeline.am կայք։


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 713 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar