ՆՐԱՆՑԻՑ՝ 1Ադմինիստրատոր 1 Գլխավոր մոդերատոր 0Մոդերատոր 1 Լրագրող 2299Սովորական այցելու
ՆՐԱՆՑԻՑ`
տղամարդ: 1404 կին: 883
Գլխավոր էջ » 2015»Փետրվար»20 » Google-ը ծրագրում է YouTube-ի վճարովի բաժանորդագրություն ներդնել
10:33
Google-ը ծրագրում է YouTube-ի վճարովի բաժանորդագրություն ներդնել
Google-ում հայտնել են YouTube վիդեո-ծառայության վճարովի բաժանորդագրություն ներդնելու մասին: Ընկերությունը ծրագրում է վճարովի բաժանորդագրության մոդելը ներդնել արդեն առաջիկա մի քանի ամիսներին: «Մի շարք օգտատերեր ցանկանում են ավելի շատ հնարավորություններ ունենալ, ինչի համար նրանք պատրաստ են վճարել: Ենթադրում եմ, որ վճարովի բաժանորդագրության ներդրումը ոչինչ չի փոխի հոսթինգի սովորական օգտատերերի համար»,- ասել է YouTube-ի բիզնես-գործողությունների գծով տնօրեն Ռոբերտ Քինքլը: Ըստ Infroming-ի, հաղորդվում է, որ ներկայում ծրագիրը թեստավորման փուլում է: Հիշեցնենք, որ Google Inc.-ն աշխարհի ամենատարածված որոնողական համակարգն է: Google-ը զբաղեցնում է որոնողական հարցումների համաշխարհային շուկայի ավելի քան 80%-ը: Ընկերության հիմնական եկամուտն առցանց-գովազդն է, որը կապված է որոնման արդյունքներին: