Google-ը թողարկել է կորցրած հեռախոսները գտնելու համար նախատեսված հավելված - 18 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 16.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 18 » Google-ը թողարկել է կորցրած հեռախոսները գտնելու համար նախատեսված հավելված
11:02
Google-ը թողարկել է կորցրած հեռախոսները գտնելու համար նախատեսված հավելված

Մի քանի ամիս առաջ Google ընկերությունը ներկայացրեց Android Device Manager ծառայությունը, որը նախատեսված է Android-ով աշխատող կորցրած կամ գողացված բջջային սարքեր որոնելու համար: Հիշեցնեմ, որ վեբ ինտերֆեյսի միջոցով օգտատերը կարող է քարտեզի վրա գտնել իր հեռախոսը միայն այն պայմաններում, եթե բջջային սարքն անջատված չի և միացված է ինտերնետին: Օգտատերը կարող է նաև զանգել իր բջջային սարքի վրա, ինչպես նաև ջնջել սարքի հիշողությունը կամ արգելափակել այն: Այսպիսով՝ որպես վեբ ինտերֆեսյի լրացում, Google-ը թողարկեց նաև այդ ծառայության բջջային հավելվածը: Հավելվածի միջոցով նույնպես հնարավոր է գտնել կորցրած հեռախոսները և կատարել վերևում թվարկված գործողությունները: Այսինքն Android Device Manager հավելվածը պարունակող բջջային սարքով կարող եք գտնել մեկ այլ բջջային սարք, որը կապված է նույն պրոֆիլին և հասանելի է ինտերնետում: Android Device Manager հավելվածը կարող եք ներբեռնել  Google Play-ից:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 535 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar