Google-ը շուտով անձնական տվյալների հեռացման գործիք կստեղծի - 17 Մայիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 29.03.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 17 » Google-ը շուտով անձնական տվյալների հեռացման գործիք կստեղծի
23:27
Google-ը շուտով անձնական տվյալների հեռացման գործիք կստեղծի

Google ընկերությունը, ի կատարումն Եվրոպական դատարանի որոշման, մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում գործիք ստեղծել` նշանակալի անձնական տվյալների հեռացումն ապահովելու նպատակով, հաղորդում է Ինտերֆաքսը:  Ինտերնետ-հսկայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանի որոշման իրականացումը դժվար է լինելու, թեկուզ եթե միայն լեզուների բազմազանությունը հաշվի առնելու լինենք:  Ընկերությունը ներկայացված պահանջներն իրականացնելու գործնական միջոց գտնելուն պես այդ մասին անմիջապես տեղյակ կպահի օգտատերերին:  Հիշեցնենք` մայիսի 13-ին Եվրոպական դատարանը որոշել էր, որ Google-ը ոչ միայն տարածք է տրամադրում քոնթենթի տեղակայման համար, այլ նաեւ` վերահսկում այդ տվյալները, ուստի եւ պարտավոր է հավատարիմ մնալ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին եւ օգտատիրոջ պահանջի դեպքում` ջնջել վերջինիս մասին անձնական բնույթի տեղեկատվություն պարունակող բոլոր հղումները, նույնիսկ եթե այդ տեղեկատվությունը օրինական ճանապարհով է տեղադրվել:


 

Բաժին: Googe.ru | Դիտումներ: 917 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar