Համացանցի օգտատերերը հավանաբար նկատել են, որ ինտերնետային շատ կայքեր
օգտագործում են Facebook սոցիալական ցանցը` որպես մեկնաբանություններ
թողնելու պլատֆորմ: Եթե դա անգամ օգտատերերին դուր չգա, տարբեր
ինտերնետային կայքերում տեղադրված մեկնաբանությունները հայտնվում են նաև
Facebook-ի էջում: Մեկնաբանությունների այս համակարգը շատ հայտնի է:
Daily
Tech-ը հաղորդում է, որ Google ընկերությունը պատրաստվում է թողարկել իր
սեփական մեկնաբանությունների համակարգը` այդ կերպ պայքարելով Facebook-ի
դեմ:
Բլոգեր Սաուդ Ալ-Հավավին երեկ հաղորդել է, որ
մեկնաբանությունների պլատֆորմը, որի մասին նախկինում տեղեկություններ չեն
եղել, քննարկվել է Google ընկերության G-Saudi Arabia միջոցառման ժամանակ:
Ակնկալվում է, որ սա իր կապերը կունենա նաև Google+ սոցիալական ցանցի հետ:
Անկասկած
է, որ Google-ը հույս ունի, որ մեկնաբանությունների համակարգը կօգնի
առավել շատ օգտատերեր ունենալ Google+ սոցիալական ցանցում: