Google-ը եւ Apple-ը որոշել են պատենտների համար իրար դատի չտալ - 17 Մայիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 16.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 17 » Google-ը եւ Apple-ը որոշել են պատենտների համար իրար դատի չտալ
23:23
Google-ը եւ Apple-ը որոշել են պատենտների համար իրար դատի չտալ

Տեխնոլոգիական հսկաներ, սմարթֆոնների եւ պլանշետների համաշխարհային շուկայում մրցակիցներ Apple-ը եւ Google-ը պայմանավորվել են հետ վերցնել իրար դեմ ներկայացրած պատենտները խախտելու վերաբերյալ հայցերը: Համատեղ հայտարարությունում ընկերության ներկայացուցիչները նաեւ հայտարարել են, որ   մտադիր են միասին աշխատել պատենտային համակարգը բարեփոխելու վրա: Ձեռքբերված պայմանավորվածությունը  նրանց հնարավորություն չի տալիս օգտագործել միմյանց տեխնոլոգիաները: Apple-ը եւ Google-ն արդեն տասնյակ հայցեր են ներկայացրել իրար դեմ` աշխարհով մեկ միմյանց պատենտները խախտելու վերաբերյալ, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:  Ավելի վաղ այս ամիս Քալիֆորնիայի ատենակալների դատարանը Samsung-ին պարտավորեցրել էր Apple-ին 119,6 միլիոն դոլար վճարել` երկու պատենտները խախտելու համար, որոնք օգտագործվում են սմարթֆոնների արտադրությունում:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 634 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar