Google Translate-ը հնարավոր է բեռնել համակարգչի մեջ - 11 Հուլիսի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 11 » Google Translate-ը հնարավոր է բեռնել համակարգչի մեջ
19:42
Google Translate-ը հնարավոր է բեռնել համակարգչի մեջ

Ի՞նչ եք անում դուք, երբ ցանկանում եք թարգմանել որևէ ինտերնետային էջ։ Հավանաբար օգտտվում եք FireFox-ի համար նախատեսված ԱՅՍ և Chrome-ի համար նախատեսված ԱՅՍլրացումներից, կամ Google Translate-ից։ Սակայն սա հարմար է միայն այն դեպքում, երբ թարգմանվող տեքստը գտնվում է բրոուզերի մեջ։ Իսկ ի՞նչ անել, երբ այդ տեքստը որևէ այլ փաստաթղթի մեջ է, օրինակ .doc ֆորմատի ֆայլում։ Այդ դեպքում այն կարելի է պատճեել և թարգմանել Lingvo-յով, Promt-ով կամ նույն Google Translate-ով։ Բայց ինչո՞ւ, եթե թարգմանել կարելի է անմիջապես փաստաթղթի ներսում՝ բեռնելով Google Translate-ը համակարգչի մեջ։

Խոսքն, իհարկե, ամբողջ կայքը բեռնելու մասին չէ, այլ դրա միջոցով աշխատող փոքրիկ ծրագրի, որը (կապի առկայության դեպքում) ցանկացած խմբագրիչի մեջ ընդգծված տեքստը թարգմանում է ձեր նախընտրած լեզվով։ Դրա համար անհրաժեշտ է նախ ԲԵՌՆԵԼ ԾՐԱԳԻՐԸև տեղադրել այն համակարգչի մեջ։ Ապա միացնել այն՝ սեղմելով համակարգի "սկուտեղում" (System Tray` Windows-ի ներքևի տողի աջ մասը, որտեղ գտնվում է ժամացույցը ) հայտնված կապույտ կոճակին՝ դարձնելով այն նարնջագույն։ Հետո երկու անգամ սեղմել նույն կոճակի վրա և բացել ծրագիրը, որտեղ անհրաժեշտ է ընտրել.

  1. որ լեզվից որ լեզու են արվելու թարգմանությունները
  2. ինչ տառերով է ցուցադրվելու թարգմանված տեքստը՝ լատինատառ, կամ տվյալ լեզվի տառերով


Տեքստեր կարելի է թարգմանել նաև տվյալ ծրագրի ինտերֆեյսում, սակայն… այն չի հասկանում հայերենը։ Փոխարենը բրոուզերներում և մյուս ծրագրերում հայերենից այլ լեզուներ թարգմանելու հնարավորությունն աշխատում է (դրա համար վերևի նկարի 1 կետում անհրաժեշտ է դնել Auto>նախընտրելի լեզու)։

Տեքստն ընդգծելուց հետո դրա կողքին կհայտնվի կապույտ "կոճակ" G և S, իսկ բառն ընդգծելու դեպքում նաև W տառերով։ W տառին սեղմելիս տվյալ բառը կորոնվի Wikipedia-յում (անվճար է միայն առաջին ամսվա ընթացքում), S տառը որոնում է նշված բառը կամ հատվածը Google-ում, իսկ G-ն, թարգմանում է հատվածը Google Translate-ի միջոցով:


 

Դիտումներ: 1178 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar