Google-ին թույլ չեն տալիս գրանցել Glass ապրանքանիշը - 6 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 6 » Google-ին թույլ չեն տալիս գրանցել Glass ապրանքանիշը
16:26
Google-ին թույլ չեն տալիս գրանցել Glass ապրանքանիշը

 Google ընկերությանն արգելել են գրանցել Glass ապրանքանիշը: Դա լուրջ խոչընդոտ է Google-ի կողմից արտադրվող «խելացի ակնոցներն» իրացնելու հարցում: ԱՄՆ-ի պետռեգիստրն իր այս քայլը բացատրել է նրանով,  որ Glass բառը, որը թարգմանաբար նշակում է «ապակի, ակնոց», լայն կիրառություն ունի և չի կարող հանդիսանալ մի կազմակերպության հեղինակային սեփականությունը:  Google ընկերության իրավաբանները հույս ունեն, որ կկարողանան հարթել խնդիրը պատկան մարմինների հետ: Նրանք որպես իրենց պահանջի օրինականության ապացույց մատնանշում են Apple ապրանքանիշը, որի անունը թարգմանաբար նշանակում է «խնձոր»: Նրանք պահանջում են, որ իրենց ապրանքանիշի գրանցման հարցում ավելորդ խոչընդոտներ չստեղծեն, քանի որ լայն կիրառություն ունեցող առարկաների անուններով բազմաթիվ ապրանքանիշներ կան գրանցված:


 

Բաժին: Googe.ru | Դիտումներ: 981 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar