Google-ի Google X
մասնաճյուղի «գաղտնի լաբորատորիաների» աշխատակիցները հաստատեցին այն լուրը,
որ իրենք աշխատում են հավելյալ «իրականություն ապահովող» «խելացի»
ակնոցների ստեղծման վրա: Ցուցադրելով սարքավորման սկզբնական դիզայնը և նրա
օգտագործման տարբերակները նրանք խնդրել են Google+ սոցիալական ցանցի այցելուներին հայտնել իրենց կարծիքը և առաջարկություններ անել:
Project Glass-ի (այսպես
է պրոյեկտի անունը) գոյության մասին, որի մասին լուրերը տարածվեցին տարվա
սկզբին, ներկայացուցիչները հաստատեցին Google+-ում իրենց գրառման մեջ:
Այնտեղ տեղադրված են բավական էլեգանտ սարքի լուսանկարներ և տեսանյութ:
Տեսանյութում ցուցադրվում է թե ինչպես կարելի է տեսականորեն օգտագործել այս
սարքը: Ըստ էության այն ամբողջովին փոխարինում է սմարթֆոններին, բայց այն
տարբերությամբ, որ ձեռքերը ազատ են մնում:
Ակնոցները կարողանում եմ մտնել համացանց,
հաղորդել եղանակի տեսությունը, հասկանում են ձայնային հրամաններ,
կարողանում են քաղաքում հետյոտնային ճանապարհները գծել և ցուցադրել,
երաժշտություն նվագել, լուսանկարել, ստանալ և ուղարկել հաղորդագրություններ
և տեսազանգեր: Ըստ The New York Times-ի աղբյուրների Google-ը արդեն ունի
այս սարքի աշխատող պրոտոտիպը: