Google Drive ամպային ծառայությունը արդեն գործում է - 25 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 25 » Google Drive ամպային ծառայությունը արդեն գործում է
17:36
Google Drive ամպային ծառայությունը արդեն գործում է

Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր երկար սպասված Google Drive ծառայությունը:
Վերջին շաբաթներում շատ էր խոսվում Գուգլի այս նոր նախագծի մասին: Այն օգտագործողներին հնարավորություն է տալիս ֆայլերը տեղադրել Google-ի սերվերների վրա և ամենուրեք հասանելիություն ունենալ այդ ֆայլերի նկատմամբ: Google-ի խոսքերով այս ծառայության օգնությամբ դուք կարող եք ամպի մեջ ներբեռնել և մշտական հասանելիություն ունենալ դեպի յուրաքանչյուր ֆայլ, այդ թվում՝ տեսանյութեր (վիդեո), լուսանկարներ և այլ տեքստային դոկումենտներ: Ընդհանուր թվով 30 տեսակի ֆայլ: 5 Գբ (գեգաբայթ) դիսկային ծավալը տրվում է անվճար, ինչը հետագայում կարող եք շատացնել որոշակի գումար մուծելով: Google Drive-ը հասանելի կլինի ինչպես վեբ ինտերֆեյսի միջոցով, այնպես էլ Windows, Mac, Android և iOS  համակարգերում:
Եթե ցանկանում եք օգտվել Google Drive ծառայությունից, ապա այցելեք այստեղ և սեղմեք Notify Me, որից հետո որոշ ժամանակ անց Google-ը Ձեր Gmail-ին կուղղարկի մուտքի հղումը:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 798 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar