Անմիջապես նրանից հետո, երբ Microsoft (մայքրոսոֆթ) ընկերությունը 8.5 միլիարդ դոլլարով գնեց Skype-ը (Սքայփ), Google-ը իր դիտարկիչ Chrome-ում սկսեց տեղադրել WebRTC ձայնա և տեսաչաթի տեխնոլոգիան: WebRTC ապահովումը Chrome դիտարկիչներում առաջին հերթին ուղղված է Gmail
էլեկտրոնային փոստի կոմունիկացիոն ֆունկցիաների բարելավմանը: Դեռևս,
որպեսզի էլեկտրոնային փոստից հնարավոր լինի զանգահարել յուրաքանչյուր
ստացիոնար կամ բջջային հեռախոսին, հարկավոր է, որպեսզի օգտվողը տեղադրի
հատուկ փլագին տեսա և ձայնաչաթի համար:
Եթե Google-ին հաջողվի պայմանավորվել
հեղինակայի դիտարկիչներ թողարկողների հետ որպեսզի նրանց դիտարկիչները
նույնպես ունենան WebRTC ապահովում, ապա այս տեխնոլոգիան հնարավոր կլինի
կիրառել յուրաքանչյուր վեբ կայքերում՝ գրում է CNET-ը: Ռեալ ժամանակում
ցանցում հաղորդակցվելու ծրագրային ապահովումը մշակվել է Global IP
Solutions (GIPS) ընկերության կողմից: 2010 թ նրան կուլ տվեց Google-ը:
WebRTC-ում օգտագործվում է երկու
աուդիոկոդեկ մշակված GIPS-ի կողմից և VP8 (WebM) վիդեոֆորմատը: Ի
տարբերություն լայն կիրառվող H.264-ի VP8-ը ունի բաց ծրագրային կոդ:
Ավելի վաղ Google-ը իր Chrome դիտարկիչում
կիրառել էր նկարների սեղման սեփական ֆորմատի՝ WebP-ի ապահովում, որը ի
տարբերություն հանրահայտ JPEG ֆորմատի ունի նկարների խորության ավելի մեծ
աստիճան և ավելի փոքր ծավալ:
Հեղինակ` Arxangelo