Չնայած այն փաստին, որ օգտատերերի մեծամասնությունը ավելի շատ նախապատվություն են տալիս Facebook սոցիալական ցանցին, բայց Google ընկերությունը շարունակում է զարգացնել իր Google+ սոցիալական ցանցը: Մասնավորապես, Google-ը փորձում է կապել օգտատիրոջ Google+ հաշիվները Youtube, Blogger, Gmail և այլ հայտնի ծառայությունների հաշիվներին և այս կերպ փորձում մարդկանց ներգրավվել Google+ ցանցում: Չնայած Հայաստանում շատ քչերն են օգտվում այս ցանցից, բայց այն ունի մի շարք առավելություններ Facebook-ի նկատմամբ: Եկեք տեսնենք, թե որոնք են այդ առավելությունները: Հիանալի դիզայն Ի տարբերություն Facebook-ի, Google+ ցանցն ունի հիանալի դիզայն, որը շատ հեշտությամբ ձևափոխվում է կախված էկրանի չափսից: Բացի այդ, այս ցանցում ներառված են գեղեցիկ անիմացիաներ, որոնք ավելի են գեղեցկացնում կայքի դիզայնը:
Gif անիմացիաներ Google+ ցանցում հնարավոր է տեղադրել Gif անիմացիաներ: Սա կարծում եմ շատ կարևոր առավելություն է Facebook-ի նկատմամբ, քանի որ շատ օգտատերերի է դուր գալիս այս անիմացիաները:
Ջ
նջված նկարների վերականգնում Google+ ցանցում ջնջված նկարները հավիտյան չեն անհետանում: Օգտատերերը երբեմն կարող են մտափոխվել և վերադարձնել իրենց ջնջված լուսանկարները: Google+ ցանցը թույլ է տալիս «Աղբաման»-ի միջից վերականգնել ջնջված նկարները:
$IMAGE4$
Gmail-ի հետ համագործակցություն Առանց որևէ մեկի էլ. փոստը իմանալու, կարող եք նրան հեշտությամբ նամակ ուղարկել Google+ ցանցով, եթե նա կա Ձեր ընկերների մեջ: Gmail-ում նույնպես կարող եք գրել Google+ ցանցի օգտատիրոջ անունը և նրան նամակ ուղարկել: Լուսանկարների որակը շատ չի փոխվում Համարյա բոլոր սոցիալական ցանցերը փոխում են լուսանկարների որակը: Google+ ցանցը գրեթե չի փոխում տեղադրված լուսանկարների որակը: Համենայն դեպս, այստեղ տեղադրված լուսանկարների որակը ավելի լավն է, քան Ֆեյսբուքում: Խմբագրել լուսանկարները Google+ ցանցը ներառում է մի շարք գործիքներ, որոնց միջոցով կարող եք խմբագրել Ձեր լուսանկարները (կտրել, ավելացնել էֆեկտրեն, կարգավորել գույները և այլն): Չկա գրառումների խմբագրման պատմություն Վերջերս Ֆեյսբուքում հայտնվել է գրառումները խմբագրելու հնարավորություն, բայց դրա հետ մեկտեղ այլ օգտատերերին ցուցադրվում է նաև այդ գրառման բոլոր նախկին տարբերակները: Իսկ ահա Google+ ցանցում չեն ցուցադրվում տվյալ գրառման հին տարբերակները, այլ միայն տեղեկացվում է, որ այդ գրառումը փոփոխված է: Ինչու՞ պետք է մարդիկ տեսնեն մեր գրառումների սխալ կամ թերի տարբերակները: Ավտոմատ #Հեշթեգեր Հեշթեգերը շատ են հեշտացնում սոցիալական ցանցերում միևնույն թեմային վերաբերող ինֆորմացիա որոնելու համար: Google+ ցանցը ավտոմատ հեշտեգեր է տեղադրում Ձեր գրառումների տակ, որպեսզի մարդիկ դրանք ավելի հեշտ գտնեն: Կիսվել գտնվելու վայրով Google+ ցանցի և Google Maps ծառայության համագործակցությունը թույլ է տալիս Google+ ցանցում ընկերների հետ կիսվել Ձեր գտնվելու վայրով: Google+ ցանցը ցուցադրում է նաև Ձեր գտնվելու վայրի մասին ընկերների կարծիքները:
Գովազդ չկա Google+ ցանցում չեն փորձում գովազդների հաշվին գումար աշխատել: Այստեղ ցուցադրվում է միայն այն ինֆորմացիան, որը Դուք ցանկանում եք տեսնել: Անջատել գրառման մեկնաբանությունները Շատ օգտատերեր ցանկանում են իրենց հետևորդներին տարածել գրառումներ, բայց չեն ցանկանում, որպեսզի նրանք գրեն մեկնաբանություններ: Google+ ցանցում կա մեկնաբանությունները և տարածումները անջատելու ֆունկցիա:
Գրառումների վիճակագրություն Google+ Ripples գործիքի միջոցով հնարավոր է տեսնել Google+ ցանցում ցանկացած գրառման կամ կայքի տարածման մասին մանրամասն վիճակագրություն:
Ծանուցումներ (Notifications) Google+ ցանցը թաքցնում է արդեն տեսած ծանուցումներ և ամեն անգամ ծանուցումների պատուհանը բացելով տեսնում եք միայն նոր ծանուցումները: Ի տարբերություն Ֆեյսբուքի, այստեղ չեն հայտնվում հավելվածների ծանուցումները: Համագործակցություն Google-ի որոնման հետ: Սա իրոք շատ օգտակար ֆունկցիա է բլոգերների ու նյութերի հեղինակների համար: Google-ի որոնման արդյունքներում ցուցադրվում են նրանց պրոֆիլներն ու լուսանկարները: Շարունակությունը սկզբնաղբյուրում: