գոնե վերջին անգամ - 3 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 3 » գոնե վերջին անգամ
16:00
գոնե վերջին անգամ

Արի հանդիպենք… երազում…
Այնքան եմ քեզ կարոտել… երևի…

Առավոտից անձրևի կաթիլները բախում են պատուհանիս…
խոսում են ինձ համար անհասկանալի լեզվով… կամ էլ երգում են քո սիրած մեղեդիներից մեկը…
իսկ ես չեմ էլ լսում. միայն կաթիլների բախոցներ, ու անձրև…
երևի քո մասին են պատմում… երևի…
Իսկ ես չեմ էլ հիշում քո հայացքը, դիմագծերը, ձայնը, նույնիսկ անունը… միայն ինչ-որ աղոտ կերպար…
իսկ պետք է հիշեի ամեն մանրուք…
Արի հանդիպենք երազում…
կարծես` պատահաբար ստացվեց… կարծես` դու ուրիշի մոտ ես շտապում, իսկ ես ուրիշին եմ սպասում…
ու կզարմանաս ինձ տեսնելով, ու կասես` բարև… ես էլ կժպտամ` ի պատասխան…
միայն իմանամ` ինչպես ես…
հետո դու կշտապես երևակայան մյուսի մոտ, ես էլ կշարունակեմ ձևացնել, թե ուրիշին եմ սպասում…

Ու կարթնանամ… ու կհիշեմ քեզանից ինչ-որ բան…
ավելին չեմ ուզում…

Արի հանդիպենք վերջին անգամ… գոնե երազում, լա՞վ…

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 998 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 4.5/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar