Գիտնականները թռչնագրիպի նոր տեսակ են հայտնաբերել - 3 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 3 » Գիտնականները թռչնագրիպի նոր տեսակ են հայտնաբերել
19:06
Գիտնականները թռչնագրիպի նոր տեսակ են հայտնաբերել

Ամերիկացի գիտնականները թռչնագրիպի նոր տեսակ են հայտնաբերել: Վիրուսը հայտնաբերվել է կաթնասունների մոտ ու պոտենցյալ վտանգ է ներկայացնում մարդու համար: Փոկերի գրիպը տարածվել է Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում, հիվանդության օջախը եղել է թռչնագրիպի H3N8 տեսակը:
Համարվում է, որ այս բացահայտումը կարող է և ջրային կաթնասունների, և թռչունների մոտ հանդիպող առաջին վիրուսը լինել: Գիտնականները չեն բացառում վիրուսի` մարդուն փոխանցվելու հավանականությունը:
Վերջին տարիներին Ասիայում թռչնագրիպի բռնկումները մասնագետների ու բժիշկների շրջանում մտավախություն էին առաջացրել: Նրանք հայտարարել էին, որ կա գրիպի գլոբալ համաճարակի հավանականություն:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 721 | Ավելացրեց: NiNa | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar