Հոլանդացի գիտնականները պնդում են, որ շուտով խանութներում վաճառքի կհանվի արհեստական միս: Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, արհեստական միսն իրականում չի տարբերվում բնականից, միակ խնդիրն այն է, որ նոր տեսակի մսամթերքն արտադրվելու է ոչ թե կենդանու սպանության արդյունքում, այլ սպիտակուցների օգնությամբ:
Ինչպես նշում են գիտնականները, միսը սովորական մկան է, և ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս աճեցնել ցանկացած կենդանու մկան: Անհրաժեշտ է ընդամենը կենդանուց մկանային հյուսվածքի օրինակ վերցնել և համապատասխան ձևով աճեցնել: Որոշ մասնագետներ պնդում են, որ նման արտադրանքն արդեն պատրաստ է կոմերցիոն օգտագործման համար: Այդուհանդերձ արհեստական միսն այսօր դժվարությամբ է ստեղծվում, և, հետևաբար, թանկ արժեք ունի` ընդամենը 250 գրամն արժե 1 միլիոն դոլար: