Գիտնականներ. Լուսինը չի ազդում երկրի բնակիչների քնի վրա - 19 Հունիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 19 » Գիտնականներ. Լուսինը չի ազդում երկրի բնակիչների քնի վրա
23:53
Գիտնականներ. Լուսինը չի ազդում երկրի բնակիչների քնի վրա

Գերմանիայի հոգեբուժության ինստիտուտի գիտնականները հերքել են հայտնի փաստերն այն մասին, որ Լուսնի փուլերն ազդում են երկրի բնակիչների գիշերային քնի վրա:Healthvesti-ի փոխանցմամբ, բժիշկները հավաստում են, որ ավելի վաղ կատարված հետազոտությունները հուսալի տվյալներ չեն տալիս քնի վրա Լուսնի զարգացման ազդեցության մասին:Դեռեւս անցյալ տարվա ամռանը հետազոտողները հանգել էին եզրակացության, որ լիալուսնի ժամանակ երկրի բնակիչների խորը քունը 30 տոկոսով նվազում է: Իսկ արդեն 2014 թվականին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ հակառակը, խորը քնի վրա ազդում է նորալուսինը:Մասնագետներն ու այժմյան հետազոտության մասնակիցները որոշել են մանրամասն ուսումնասիրել նախորդ հետազոտությունների արդյունքների տարբերությունները եւ եզրակացրել են, որ այդ տեղի է ունենում փորձարկումներին քիչ թվով մասնակիցներ ունենալու արդյունքում: Այսինքն՝ հետազոտությանը ներգրավված մասնակիցների ընտրությունը ներկայացուցչական չէ:Այդ պատճառով գիտնականները նոր հետազոտություններ են կատարել, որին մասնակցել է 1.265 մարդ, իսկ ուսումնասիրությունն անցկացվել է 2.097 գիշերվա ընթացքում: Էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի օգնությամբ բժիշկներն ուսումնասիրել են ուղեղի ակտիվությունը, որը համապատասխանել է Լուսնի տարբեր փուլերին:Հետազոտությունների արդյունքում բժիշկները ոչ մի կապ չեն գտել լուսնային փուլերի եւ երկրի բնակչության քնի միջեւ:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 614 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar