Գիտես,իմ կյանքում գալիս է մի պահ,երբ ժամանակը կանգ է առնում և ժամացույցի սլաքները սկսում են հետ շարժվել:Գնում...գնում ու կանգ են առնում անցյալումս:Անցյալ,որտեղ ապրում էիր դու և քեզ համար ապրում էի ես:Անցյալ՝ուր ժամանակը անցնում էր արագ,ինչպես թռչունն էր իր սիրունիկ թևերը լայն բացած,արագ շարժելով թռչում...թռչում իր սիրելիի մոտ:Անցյալ՝ուր ես ապրում էի:Անցյալ՝ուր երջանիկ ապագա կար: Իսկ այժմ...այժմ չկա այդ այժմը:Իմ ներկան դու փշրեցիր քո հեռանալով և իմ սիրտը գնդակի պես պատեպատ տալով: Ներկա...իմ ներկան անշարժ ժամանակն է,որը սառած արձան է դարձել և չի ուզում հալվել...չի ուզում շարժվել: Գիտես ես չեմ ապրում,ես միայն գոյատևում եմ:Եվ գիտես ինչի համար եմ գոյատևում,որպեսզի ապագայումկարողանամ իմ պես դարձնել և քեզ:Անցյալում ունեցած երջանկությունս ներկայում ցավ է ոէ տառապանք,որը ապագայում կդառնա վրեժ,և իմ նման քարսիրս կդարձնի քեզ և կստիպի,որ դու էլ տառապես,որ դու էլ իմանաս ինչ բան է լքված լինելը: Եվ վերջում մի բան կասեմ դու միշտ իմացիր.Այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է լինում: