Գիտե՞ս՝ սիրո մեջ ամենասարսափելին ո՞րն է… - 12 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 12 » Գիտե՞ս՝ սիրո մեջ ամենասարսափելին ո՞րն է…
23:11
Գիտե՞ս՝ սիրո մեջ ամենասարսափելին ո՞րն է…
Գիտե՞ս՝ սիրո մեջ ամենասարսափելին ո՞րն է… այն, որ գիտակցում ես սիրտդ նվիրել ես էն մեկին, ով արժանի չէ նույնիսկ քո մի պարզ հայացքին… Դաժան է… Իսկ ես քո պատճառով ստիպված եմ անցնել այդ դաժանության միջով: Ինչու՞ մտար կյանքս, տակնուվրա անելով այն ամենը, ինչ հանդիպեց ճանապարհիդ: Սիրում եմ, իսկ դու դրանից օգտվելով սրտիս ամենանուրբ լարերի վրա նվագում ես ցանկացածդ մեղեդին՝ չնայելով սիրուց տանջված, մաշված սրտիս: Ո՞վ է քեզ տվել իրավունք խորտակելու կյանքս: Որտե՞ղ է գրված, որ կարող ես խաղալ զգացմունքներիս հետ՝ ամեն անգամ ակնկալելով ստանալ ավելին: Ո՞վ է քեզ հավաստիացրել, որ դու ես էն միակը, որի համար կտանջվեմ ողջ կյանքիս ընթացքում… Դու ընդամենը «մարդ», մարդ՝ փոքրատառով, բայց հղփացած այնքան, որ կարևորը քեզ համար կյանքից առավելագույնը ստանալն է, ու ստանալ մի բան,որը յուրաքանչյուր բանական մարդու կողմից անտեսված է ու անընդունելի: Խորտակեցիր կյանքս, փշուր-փշուր արիր էն ամենը, ինչը մտովի ստեղծել էի մեզ համար՝ ինձ ու քեզ համար: Կարծում ես հաղթեցի՞ր, չէ՜, ինքդ քեզ հույս մի՛ տուր: Ուղղակի դու գտնվեցիր այնքա՜ն փոքրոգի, որ չգնահատեցիր քեզ սիրողին, չգնահատեցիր էն սերը, որը երկկողմանի լինելու դեպքում պատրաստ էր հաղթահարելու ամեն դժվարություն: Ինքդ գիտես՝ սիրուց ատելություն մի քայլ է, իսկ ատելությունից սեր՝ կես: Իսկ ես չեմ նախանձի քեզ՝ ատելությանս արժանանալու պարագայում, ինչն անխուսափելի է: Խելք հավաքի՛ր, գնահատի՛ր թեկուզ ամենաչնչին արարքը, որն անում են քեզ համար ու հատկապես անում են անշահախնդիր…

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 662 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar