Գիտե՞ս սիրելիս - 10 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 10 » Գիտե՞ս սիրելիս
19:46
Գիտե՞ս սիրելիս

Գիտե՞ս սիրելիս , ինչ դժվար է ապրել ու սիրել, սիրել ու զգալ, որ լոկ մարդես դու նրա համար, որ կաս ու չկաս, որ նրա համար ո՛չ ընկեր, և ո՛չ էլ սեր ես... Գիտե՞ս արդյոք սիրելիս, գիտե՞ս ինչ դժվար է սիրել ու սպասել, սպասել մի բառի, որ տարիների ողջ կյանքդ կփոխի...Գիտե՞ս ինչ դժվար է լսել նրանից, որ ներկայությունդ անզոր է, չնչին , որ նրա կյանքում մարդ ես անցողիկ...Գիտե՞ս արդյոք սիրելիս, գիտե՞ս ինչ դժվար է նրա հետ խոսել և ամեն րոպե հիշել, որ շուտով դա կարող է լոկ հիշողություն լինել: Գիտե՞ս ինչ դժվար է նրա ձայնը լսել, օր օրի ավելի շատ սիրել, բայց անդադար ինքդ քեզ համոզել, որ մի օր դա կվերջանա...Գիտե՞ս սիրելիս ինչ է անորոշությունը, երբ ունես ամեն ինչ և չունես ոչինչ, երբ սիրում ես ու վախենում, երբ սիրտդ ամեն օր մի բառի է սպասում, մի բառի, որից հետո նա կապրի կամ կմարի...Գիտե՞ս արդյոք սիրելիս...

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 987 | Ավելացրեց: PSTO | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar