Գիշերվա գաղտնիքը - 24 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 24 » Գիշերվա գաղտնիքը
13:26
Գիշերվա գաղտնիքը
Գիշերը բացում է իր դուռը `բոլորովին այլ աշխարհի առջև : Հավերժ երիտասարդ գեղեցկությամբ փայլում է լուսինը `ինչպես ոսկյա կուլոն : Երբեմն դա նման է հին գնչուական ականջօղի , երբեմն մեծ մետաղադրամի կամ նավակի , որը լողում է ամպերի լողացող ալիքներում : Երբ փոքր էի ինձ թվում էր , որ այնտեղ ապրում են մեռած թռչունների հոգիները , որոնք գարնանը չեն վերադարձել հյուսիսից : Բայց ինչքան գաղտնիք է թաքցնում Ծիր Կաթին ճանապարհը դեպի երկինք , սանդուղք` դեպի Տիրոջ բնակատեղի : Ինչպես ասես չեն կոչում այն : Ինչպես սառած ոսկե ձկնիկներ առկայծում են աստղերը : Ի վերջո նույնիսկ գիշերային կյանքը , հավանաբար դանդաղում է , կանգ է առնում :
Ասես մոլորակների , ճակատագրերի , կյանքի կոլաժ լինի : Չէ որ նրանք էլ , ինչպես մենք, ունեն իրենց ուղեծիրը , ընթացքը և վերջապես կանգառը (դադարը): Ինչ-որ ժամանակ մենք նույնպես կլինենք այնտեղ և կփայլենք ուրիշերի համար : Գեղեցիկ և անթափանցելի , անհասանելի և կատարյալ ...Խարիզմատիկ իմաստուն գիշեր ինչքան գաղտնիքներ ես դեռ թաքցնում մարդկանցից...Ինչքա~ն դիմակներ ունի քո ռոմանտիկ անհատականությունը ...
Միայն քո իմիջն է մնում անփոփոխ հազարավոր տարիներ և անունը քո ԳԻՇԵՐ...

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1143 | Ավելացրեց: KARINA | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar