Գինեսի ռեկորդների գրքի ստեղծման պատմությունը - 21 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 21 » Գինեսի ռեկորդների գրքի ստեղծման պատմությունը
19:26
Գինեսի ռեկորդների գրքի ստեղծման պատմությունը

 1951թ.-ի նոյեմբերի 10-ին «Գինես» գարեջրի իռլանդական գործարանի գործադիր տնօրեն Հյու Բիվերն ընկերների հետ որոշում է որսի գնալ: Որսի ընթացքում  նրանց հաջողվում է մի քանի թռչուն կրակել: Երեկոյան ընթրիքի ժամանակ որսորդների միջև թեժ վեճ է ծագում, թե որն է Եվրոպայի ամենաարագաշարժ թռչունը: Մի քանի ժամ տևած բուռն վեճն այդպես էլ չի լուծվում, քանի որ չկար որևէ գիրք կամ հանրագիտարան, որտեղ հնարավոր կլիներ նման տեղեկություններ գտնել:   Երեք տարի անց`1954թ.-ին Բիվերնի ընկերական շրջապատում կրկին նման վեճ է ծագում, այս անգամ չեն կարողանում պարզել, թե որն է ամենաարագաշրժ կենդանին:  Այս երկրորդ վեճի ընթացքում Հյու Բիվերնը մտածում է, որ աշխարհում տասնյակ հազարավոր մարդիկ քննարկում են նմանատիպ հարցեր և չեն գտնում դրանց պատասխանները, քանի որ չկան համապատասխան գրքեր:  1954թ.-ի սեպտեմբերի 12-ին Հյու Բիվերնը պայմանագիր է կնքում Նորիս և Ռոս Մաքհուերթեր եղբայրների տեղեկատվական գործակալության հետ, և Լոնդոնում հիմնում են Գինեսի ռեկորդների գրքի տպագրատունը: Գինեսի ռեկորդների գրքի առաջին օրինակը տպագրվում է 1955թ.-ի օգոստոսի 27-ին, այն բաղկացած էր 198 էջից: Այն շատ կարճ ժամանակում դառնում է բեսթսելեր և վերահրատարակվում է 37 լեզուներով:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 788 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar