Գենային ճարտարագիտությունը եւ հատուկ սննդակարգը թույլ կտան կյանքը երկարացնել 20 տարով - 7 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 7 » Գենային ճարտարագիտությունը եւ հատուկ սննդակարգը թույլ կտան կյանքը երկարացնել 20 տարով
17:03
Գենային ճարտարագիտությունը եւ հատուկ սննդակարգը թույլ կտան կյանքը երկարացնել 20 տարով

Որոշակի սննդակարգն ի վիճակի է երկարացնել մարդու կյանքը: Դա ապացուցվել էր Լոնդոնի համալսարանական քոլեջին կից առողջ ծերացման ինստիտուտի գիտնականների փորձերի արդյունքում:  Ինչպես The Independent-ին վկայակոչելով հայտնում է MEDdaily.ru-ն, փորձերն իրականացվել են ճանճերի վրա, որոնց գեների 60 տոկոսը մարդկային է: «Աշխատանքի ընթացքում մենք տարբեր տեսակի դիետաներ եւ դեղեր ենք կիրառել, որպեսզի ոչ միայն ճանճերի, այլեւ մկների կյանքի տեւողությունը երկարացնենք: Նման թերապիան կարող է արդյունավետ լինել նաեւ մարդու դեպքում` նրան ազատելով բազմաթիվ հիվանդություններից», - նշել է Մեթյու Փայփերը` հետազոտության ղեկավարը:Առաջին անգամ գիտնականները որոշել են հիվանդությունները որպես ծերացման ախտանիշ դիտարկել: Ճանճերը ծերանում են մարդու նման: Ծեր ճանճին հեշտ է բռնելը: Նրանց կյանքը հաջողվել է երկարացնել` որոշակի գեներ փոփոխելով:Պարզվել է, որ տվյալ փոփոխությունները նվազեցնում են մուտացիայի ազդեցությունը, որն սպառնում է Ալցհեյմերի հիվանդությամբ:Դիետան եւս լավ է ազդում: Ըստ Փայփերի` սնունդը կրճատելով 40 տոկոսով, մուկը կապրի 20-30 տոկոսով ավելի: Մարդկային տարիների հաշվարկի դեպքում դա կազմում է 20 տարի:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 770 | Ավելացրեց: ArmFun | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 AnnaRM • 10:03, 08.07.2012
wowwwwww
ComForm">
avatar